Մատչելիության հղումներ

Ծառուկյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի փաստաբանները նրա կալանավորման վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարան բողոք են ներկայացրել։

«Տեղեկացնում ենք, որ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան», - նշել է փաստաբան Էմին Խաչատրյանը։


Ծառուկյանը հուլիսի 7-ին երկու ամսով կալանավորեց՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով: Փաստաբաններն անհիմն են որակում մեղադրանքը:

XS
SM
MD
LG