Մատչելիության հղումներ

Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին

Ռուսական զինված ուժերի անօդաչու թռչող սարքը այսօր կեսօրին մոտ հարվածել է Կիևի մարզի Բրովարիում Rozetka մարքեթփլեյսի տարածքին, հաղորդում է մարզային դատախազությունը:

Հարվածի հետևանքով 61-ամյա տղամարդ է զոհվել, կան վիրավորներ, նրանցից մեկի վիճակը ծանր է: Նաև վնասվել են 13 ավտոմեքենաներ: Տուժել է արդյոք ընկերության պահեստը, չի հաղորդվում:

Rozetka-ի համասեփականատեր Իրինա Չեչյոտկինան սոցցանցում գրել է, որ զոհվածը մարքեթփլեյսի աշխատակից է, վիրավորվել է յոթ մարդ, նրանք հիվանդանոցներում են: Հարվածի պահին հերթափոխում 270 մարդ է եղել:

Rozetka-ն ուկրաինական ինտերնետային խանութ և մարքեթփլեյս է, որն ամենամեծ հաճախելիությունն ունի երկրում և ապրանքների լայն տեսականի՝ հազարավոր վաճառողներից:

Վերջին երկու շաբաթներին ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարվածում են Wildberries մարքեթփլեյսի պահեստներին Ռուսաստանում և Ղրիմում, ընկերությունը և գործընկեր վաճառողները բազմամիլիոնանոց կորուստներ են կրում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
XS
SM
MD
LG