Հեղինակավոր Stratfor հետազոտական կենտրոնը անդրադարձել է հայ - թուրքական զարգացումներին, Նորվեգիայի մայրաքաղաքում Նոբելյան կոմիտեն հռչակեց 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամա:
Սոցիալ դեմոկրատական Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ, Lիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր Եղիկ Ջերեջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրատեսական համարեց հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու` Հայաստանի նախագահի քայլերը:
Թուրքիայի հայերը ողջունում են երկու հարեւան պետությունների հարաբերությունների մեջ արձանագրված տեղաշարժը, քանի որ վաղուց սպասում էին երկու հարեւանների միջեւ դրական մթնոլորտի հաստատման: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը:
Մոսկվայի քաղաքապետ Յուրի Lուժկովը երկուշաբթի օրը ժամանել է Ցխինվալի։ Նա հանդիպել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտիի հետ։
Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, իրանցի իրավապաշտպան Շիրին Էբադին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դատապարտել է Իրանում ընթացող դատավարությունները:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվում եւ Երեւանում, այլ ոչ թե Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Միացյալ Նահանգների նախկին փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ 13-ամյա Մուստաֆայի միջեւ վիճաբանությունը դատական գործի է վերաճել։ Տասներեքամյա տղան կարող է դատապարտվել երկրի վարչապետին վիրավորելու համար: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան առնվազն 1 տարվա ազատազրկում է սպառնում:
Ադրբեջանի բանտում մահացավ լրագրող, «Թոլշի Սադո» («Թալիշների ձայն») թերթի գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամադովը։
Շաբաթ երեկոյան Ռեջեփ Էրդողանը կառավարության հինգ անդամների հետ միասին հանդիպել է Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:
Թուրքիայի իշխանությունները չեն թույլատրել հայազգի երգիչ Արամ Տիգրանի հուղարկավորությունը Դիարբեքիրում: Դա օրերս մահացած 75-ամյա երգչի վերջին ցանկություն էր:
Չնայած պետդեպարտամենտի կողմից պաշտոնական լուր չկա, թե ով է նշանակվելու Մեթյու Բրայզայի պաշտոնում, բայց վերջինս արդեն ասել է, թե Եվրոպայի ու Եվրասիայի հարցրեով փոխպետքարտուղարի օգնական է նշանակվելու Թինա Քեյդենաուն։
ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան իր տարածաշրջանային այցելությունը Հարավային Կովկաս ավարտում է Բաքվում։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը թուրքական «Կանալ 7» մասնավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու հարցում։
«Վրաստանին զենք վաճառելու արգելք չի կարող լինել: Վրաստանը ինքնապաշտպանության անառարկելի իրավունք ունի, եւ մենք դրան աջակցում ենք», - հայտարարել է ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը Սենատում անցկացված լսումների ժամանակ:
Միացյալ Նահանգների թուրքական ու ադրբեջանական համայնքները նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտությունը կարգավորելուն ուղղված նրա ջանքերին:
«Համարձակ նոր համաշխարհային երաժշտություն». - այսպիսի վերնագրերով են գրում կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսյանի մասին:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն չորեքշաբթի օրը հայտարարել է, թե իր երկրի կառավարությունը դեռ վճռական է` նորմալացնելու հարաբերությունները հարեւան Հայաստանի հետ:
Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հերքեց Միացյալ Նահանգներում իրեն առաջադրված մեղադրանքները:
Իրաքի` նավթի պաշարներով հարուստ հյուսիսում, Քրդստանի խորհրդարանում մեկ հայ պատգամավոր է ընտրվել. 111-տեղանոց խորհրդարանում մանդատներ էին հատկացված նաեւ ազգային փոքրամասնություններին, այդ թվում մեկ մանդատ` հայերին:
«Մենք մնում ենք պայքարի առաջին գծում` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ մամուլի ազատության համար», - ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումներում ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:
Բեռնել ավելին