Մատչելիության հղումներ

Յուրի Լուժկովը ժամանել է Ցխինվալի


Մոսկվայի քաղաքապետ Յուրի Lուժկովը երկուշաբթի օրը ժամանել է Ցխինվալի։ Նա հանդիպել է Հարավային Օսիայի ղեկավար Էդուարդ Կոկոյտիի հետ։

«Մենք համախոհներ ենք այն գործընթացներում, որոնք վերջին հաշվով հանգեցրին Հարավային Օսիա պետության ստեղծմանը, որն ազատվելով իր «պատրոնից», կզարգանա Ռուսաստանի հետ, Ռուսաստանի օգնությամբ», - Լուժկովի խոսքերն է մեջբերում Հարավային Օսիայի հրատարակչության ու հաղորդակցությունների նախարարությունը։

Յուրի Լուժկովը Հարավային Օսիայում բացելու է «Մոսկովսկայա» թաղամասը։ Այն կառուցվել է Մոսկվայի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: Տրամադրվել է շուրջ 2,5 միլիարդ դոլար։

Թաղամասը կառուցվել է վրացական Թամարաշենի գյուղի տեղում, որի բնակիչները տեղահանվել էին անցած տարի օգոստոսին՝ ռուս-վրացական պատերազմի ժամանակ։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Մոսկվայի քաղաքապետի այցելությունը Ցխինվալի եւ այս այցելությունը, ինչպես նաեւ Ռուսասատնի մյուս առաջնորդների այցելությունները գնահատում է որպես «Վրաստանի պետական սահմանների խախտում, ճանաչված նորմերի ու միջազգային իրավունքի սկզբունքների անտեսում եւ օկուպացված տարածքներում Ռուսաստանի ստեղծած մարիոնետային ռեժիմն օրինականացնելու փորձ»։

«Ինչ վերաբերում է ավերված ու կրակի մատնված վրացական Թամարաշենի գյուղի տարածքում «Մոսկովսկայա» միկրոշրջանի բացմանը, ապա Վրաստանի արտգործնախարության օգոստոսի 26–ի հայտարարությունում նշված էր, որ Ցխինվալիի «հանցագործ ռեժիմի հետ նման միջոցառումների անցկացումը իր անբարոյականության ակցիայով հանդիսանում է աննախադեպ». - «Նույնիսկ նացիստների մտքով էլ չէր անցնում ավերված ու հրկիզված Լիդիցի, Խատինի, Օրադուրի տեղում բնակավայրեր կառուցել ու դրանք կոչել Բեռլինի պատվին»:

Վրաստանի արտգործնախարարության հայտարարությունում շեշտադրված է. - «Լուժկովն ու իր համախոհները պետք է չմոռանան երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը, որ ոչ մի հանցագործություն երբեք անպատիժ չի մնում, եւ նրանք նույնպես պետք է պատասխան տան Վրաստանի տարածքում իրականացված էթնիկ զտումների, խաղաղ քաղաքներն ու գյուղերը ավերելու ու յուրաքանչուր խաղաղ բնակչի դեմ կատարված հանցագործության համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG