Դատական հերթական փուլում 100 մարդ է դատվում, որոնց Իրանի իշխանությունները կալանավորել են նախագահական ընտրություններին հաջորդած հուզումների ժամանակ:
Կալանավորվածներից 20-ի նկատմամբ հեղաշրջում պլանավորելու եւ հետընտրական անկարգություններ կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել:
Մի շարք ամբաստանյալներ, ներառյալ բարեփոխական Սայեդ Հաջարիանին, ներողություն են խնդրել իրենց սխալի համար:
Բայց Էբադին ընդգծել է, որ կալանավորվածների ինքնախոստովանական հայտարարությունները, որոնք ձեռք են բերվել փաստաբանների բացակայությամբ, արժեք չունեն:
Շիրին Էբադին հայտարարել է, որ դատավարությունները միայն մեկ նպատակ ունեն` իշխանությունները փորձում են ապացուցել, թե հունիսի 12-ի նախագահական ընտրությունները ազատ ու արդար են անցկացվել:
Իրանի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը:
Դատական այս փուլում ամբաստանյալների թվում կան նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, բարեփոխականներ, մտավորականներ: Նրանց թվում է նաեւ ծագումով իրանցի ամերիկացի գիտնական Թաջբախշին, որին առաջադրված մեղադրանքը Միացյալ Նահանգները անհիմն է համարում. Իրանի իշխանությունները նրան մեղադրում են երկրի անվտանգության դեմ կատարած գործողությունների ու լրտեսության համար:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Յան Քելին հայտարարել է, թե Թաջբաշխին գիտնական է, որը քաղաքական չեզոքություն է պահպանել:
«Մենք գտնում ենք, որ նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները անհիմն են, եւ հետեւողականորեն կոչ ենք անում ազատ արձակել նրան: Նա բացարձակապես չի սպառնացել Իրանի կառավարությանը կամ ազգային անվտանգությանը, նա բացարձակապես ոչ մի դեր չի ունեցել ընտրություններում», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը: