«Բայց, միաժամանակ, մեզ համար կարեւոր է տեսնել նույն վճռականությունը միջազգային հանրությունից ու հատկապես Հայաստանից` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության շուրջ», - հավելել է Դավութօղլուն:
Նա ասել է, թե Թուրքիայի կառավարությունը լիահույս է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացի հարցում:
«Մենք հավատում ենք, որ առաջիկայում կլինի ամենաընդգրկուն նորմալացումը մեր տարածաշրջանում», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը Բոսնիայի արտգործնախարար Սվեն Ալկալաջի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում:
Այս հայտարարությունից մեկ օր առաջ` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե Թուրքիա կմեկնի, «եթե ունենանք բաց սահման»:
«Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին ներկա գտնվելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլից։ Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար», - ասել էր Սերժ Սարգսյանը` մանրամասնելով. - «Այսինքն, Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»: