«Դիվանագիտության մարտահրավերները 21-րդ դարում» վերնագրված զեկույցում դիվանագետը ասել է, որ միջազգային հանրությունը հատուկ ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ այն կարգավորելու համար ստեղծել է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Անդրադառնալով հակամարտության կարգավորման ուղիներին` Մարկ Գրոսմանը ասել է, թե հակամարտ կողմերի պարբերական հանդիպումները, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հատկապես մոսկովյան հանդիպումը ապացուցում են, որ բանակցությունները շարժվում են ճիշտ ուղղությամբ Մինսկի խմբի շրջանակներում:
Գրոսմանը, ով նաեւ ԱՄՆ-ի նախկին դեսպանն է Թուրքիայում, ասել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Թուրքիային Եվրամիությանը անդամակցելու համար, քանի որ դա համապատասխանում է պաշտոնական Վաշինգտոնի ռազմավարական շահերին, բայց որոշումը պետք է ընդունի Եվրամիությունը:
Նա բարձր է գնահատել Թուրքիայի դերը` ասելով. - «Թուրքիան ապացուցել է, որ կարող է միջնորդի դերակատարություն ունենալ մերձավորարեւելյան գործընթացում: Ինձ թվում է, որ Անկարան բացառիկ վայր է, որտեղ մարդիկ կարող են միաժամանակ լինել ե’ւ աշխարհիկ, ե’ւ մահմեդական»:
Գրոսմանը անդրադարձել է նաեւ էներգետիկ անվտանգության հարցերին` նշելով, որ դա համագործակցության նոր ոլորտ է, եւ համոզմունք հայտնելով, որ Անկարայում հուլիսին ստորագրված Nabucco գազատարի համաձայնագիրը ապագայում մեծ դեր կխաղա:
Նա ասել է, թե Իրաքի հայտարարությունը, որ գազ կառաքի այդ խողովակաշարով, խոսում է այն մասին, որ գազատարը լցնելու խնդիր չի լինի:
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, երբ Թուրքիայում համաձայնության էր գալիս «Հարավային հոսք» ծրագրի շուրջ, ասել էր, թե ռուսական գազը Եվրոպա հասցնելը ռեալ է, կա այդ գազը, իսկ Nabucco-ի դեպքում դեռ վերջնականապես պարզ չէ, թե որտեղից է գազ առաքվելու այդ խողովակաշարով:
Իրաքը պատրաստակամություն է հայտնել տարեկան15 միլիարդ խորանարդ մետր գազ առաքել Nabucco-ով, Իրաքից բացի` այդ խողովակաշարով գազ արտահանող երկրներ են դիտարկվում Ադրբեջանը եւ Թուրքմենստանը: