Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի թուրքական ու ադրբեջանական համայնքները նամակով դիմել են Օբամային


Միացյալ Նահանգների թուրքական ու ադրբեջանական համայնքները նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հակամարտությունը կարգավորելուն ուղղված նրա ջանքերին:

Ադրբեջանա–ամերիկյան խորհրդի փոխանցմամբ, նամակում նշված է, թե «անցյալ տարվա ռուս–վրացական պատերազմը ընդգծեց, որ Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության դեմ վտանգը պահպանվում է` կապված ավելի քան երկու տասնամյակ ձգվող չկարգավորված տարածքային հակամարտությունների հետ»։

«ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերը, որոնք պահանջում էին հայկական զորքերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից, քիչ բան արեցին ավելի քան մեկ միլիոն փախստականների ու հարկադրված տեղահանվածների համար», - նշում են նամակի հեղինակները՝ ընդգծելով, որ այս ամենը հրատապ է դարձնում հաստատուն խաղաղության ձեռքբերումը` հիմնված միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների վրա։

Նամակի հեղինակները նշել են, թե ԱՄՆ-ի ուժեղ աջակցության եւ Ռուսաստանի կողմից ավելի ակտիվ դերակատարության շնորհիվ «խաղաղ գործընթացը որոշ լիցքեր ստացավ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը»։

Ընդգծվում է նաեւ, որ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան դրական գնահատեց բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը։

«Երկարատեւ ու հաստատուն խաղաղ կարգավորումը դրական մեծ փոփոխությունների կբերի Հարավային Կովկասում։ Ադրբեջանա–վրացական գործընկերության օրինակը արդեն ցույց է տվել, որ կարելի է համաձայնության հասնել՝ եթե կողմերը ձգտում են տարածաշրջանային համագործակցության։ Եթե Հայաստանի իշխանությունը ցուցաբերի արդյունավետ իրատեսություն, դա կարող է օգնել ժողովուրդների ինտեգրմանը տարածաշրջանի տնտեսական համագործակցությանն ու ժողովրդավարական ապագային, խաղաղության ու անվտանգության ապահովմանը ապահովմանը եւ ժողովուրդների բարգավաճմանը» - ասված է նամակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG