Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշի գրասենյակում Եվրամիության հետ հարաբերությունների քարտուղարություն է ձեւավորվում, որում ընդգրկվելու են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում` մեկ ներկայացուցիչ հայ համայնքից: Այս աշխատատեղը, ըստ թուրքական մամուլի, հակասություն է առաջացրել Պոլսո Հայոց պատրիարքարանի եւ հայ համայնքի միջեւ: