Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ներկայացրած «Հավասարակշռության հիմնադրում. ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ կայունությունը Վրաստանում» զեկույցում հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ու նաեւ եվրոպական երկրներին առաջարկում է մտածել Վրաստանին զենք մատակարարելու հնարավորության մասին:
Սենատորի կարծիքով` առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել Վրաստանի հակաօդային պաշտպանությունը: Նա գտնում է, որ Վրաստանի խոցելիությունը կարող է Կովկասում հանգեցնել ավելի անկայուն իրավիճակի:
Հոկտեմբերի վերջին Լուգարը այցելել էր Վրաստան, հանդիպել երկրի ղեկավարների հետ, ուսումնասիրել ռուս - վրացական պատերազմից հետո դոնոր երկրների կողմից Վրաստանին հատկացված օգնության արդյունավետությունը:
Միացյալ Նահանգները պատերազմից հետո շուրջ 1 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Վրաստանին` տնտեսությունը վերականգնելու եւ հումանիտար ծրագրեր իրականացնելու համար: Իսկ ընդհանուր առմամբ բոլոր դոնոր երկրների կողմից 2008-ի պատերազմից հետո Վրաստանին հատկացվել է 4,5 միլիարդ դոլար:
Սենատորը գտնում է, որ Միացյալ Նահանգները պետք է զարգացնի երկարատեւ քաղաքականությունը, որպեսզի Վրաստանը առաջ շարժվի դեպի եվրատլանտյան ինստիտուտներ:
«Երբ Օբամայի վարչակազմը ձգտում է ավելի արդյունավետ համագործակցության Ռուսաստանի հետ սպառազինությունների վերահսկման, միջուկային անվտանգության, Իրանի, Աֆղանստանի ու այլ խնդիրների շուրջ, մենք պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը` թուլացնելու համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող մեծ լարվածությունը», - ասել է Լուգարը:
Մի քանի բաժիններից բաղկացած զեկույցի առաջարկների մասում սենատորը նշում է, որ մինչ Վրաստանը ահռելի դժվարություններ է կրում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից զենք-զինամթերք ձեռք բերելու հարցում` իր տարածքը պաշտպանելու համար, դաշինքի որոշ անդամներ Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում գործարքների են գնում, ինչը, ըստ նրա, խախտում է ռազմական հավասարակշռությունը:
Ռիչարդ Լուգարը իր զեկույցում ԱՄՆ-ի վարչակազմին կոչ է անում նաեւ աշխատանքներ տանել, որպեսզի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ագրեսիայի չդիմելու պայմանագիր ստորագրվի: