«Կոնկրետ փաստաթղթեր կան հայերի տեղահանությունների մասին, որոնք ես անձամբ տեսել եմ։ Դժվար է ասել, թե ինչ փաստերի վրա են հիմնվում մեզ ուղղված մեղադրանքները», - ասել է Էրդողանը։
Անդրադառնալով Եվրամիությանը անդամակցելու հարցին՝ Թուրքիայի վարչապետը շեշտել է, թե Եվրամիության հետ հատուկ գործընկերոջ, կամ արտոնված գործընկերոջ կարգավիճակը, ինչը առաջարկում են Ֆրանսիան եւ Գերմանիան, Թուրքիայի համար ընդունելի չէ։
«Թուրքիան Եվրամիության լիարժեք անդամից բացի այլ կարգավիճակ ունենալուն համաձայն չէ», - ասել է Էրդողանը՝ ընդգծելով, - «Եթե դուք չեք ցանկանում ճանապարհ քայլել Թուրքիայի հետ, անկեղծորեն ասեք այդ մասին»։
Էրդողանը նաեւ մերժել է այն մեղադրանքները, թե Թուրքիան փոփոխում է իր քաղաքականության առանցքը Արեւմուտքից դեպի Արեւելք։
«Արեւելք նայելով՝ մենք չենք կորցրել Արեւմուտքը։ Մենք աշխարհին նայում ենք 360 աստիճանի հայացքով», - ասել է նա։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ավարտել է Միացյալ Նահանգներ կատարած իր այցելությունը եւ իրեն ուղեկցող պատվիրակության հետ մեկնել է Մեքսիկա։