Մատչելիության հղումներ

Պոլսո Հայոց պատրիարքարանում աթոռակից պատրիարքի ընտրություններ կանցկացվեն


Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյան
Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյան
Թուրքիայի հայ համայնքը պաշտոնապես դիմել է Ստամբուլի իշխանություններին Պոլսո Հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի (համապատրիարքի) ընտրություններ անցկացնելու թույլտվություն ստանալու համար, քանի որ Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ` Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդ է եւ չի կարողանում լիարժեք կատարել իր պարտականությունները։ ԸՆտրություններին մասնակցելու են Ստամբուլի հայ համայնքի ավելի քան 50 հազար անդամներ։

54-ամյա Մեսրոպ պատրիարքը մինչեւ մահը պահպանելու է իր տիտղոսը, բայց, քանի որ ըստ հաղորդագրությունների, նա հիվանդ է ծերունական թուլամտությամբ, անհրաժեշտություն է առաջացել համապատրիարք ընտրել, ով իր պարտականությունները կսկսի կատարել ընտրությունից 40 օր հետո։

Մեսրոպ Մութաֆյանը պատրիարք էր ընտրվել 1998 թվականին՝ դառնալով Մեսրոպ երկրորդ պատրիարք, Պոլսո Հայ Առաքելական եկեղեցու պատրիարքարանի ու թուրքահայ համայնքի հոգեւոր առաջնորդը։

Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ համապատրիարքի ընտրություններ անցկացվում են երկրորդ անգամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG