Պատասխանելով այդ հանդիպումից Ադրբեջանի ակնկալիքների վերաբերյալ լրագրողների հարցին` Ազիմովն ասել է. - «Առաջին հերթին` հիմնավոր ու մանրամասն քննարկում, երկրորդ` մենք ակնկալում ենք փոփոխություն հակառակ կողմի դիրքորոշումներում»:
Նրա խոսքերով` եթե այդ փոփոխությունը չլինի, հնարավոր չի լինի խոսել առաջընթացի մասին:
«Ադրբեջանի դիրքորոշումը ամբողջովին հստակ է: Մենք ցանկանում ենք խնդիրը լուծել մեր տարածքային ամբողջականության շրջանակներում: Մենք միշտ պարզաբանել ու հիմնավորել ենք մեր դիրքորոշումը: Միջազգային հանրությունը ամբողջովին պաշտպանում է մեր դիրքորոշումը, որը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա», - ասել է Ազիմովը` հավելելով, թե Ադրբեջանի դիրքորոշումներում քողարկված մտադրություններ չկան հակառակ կողմի դեմ, եւ հանդիպման իրենց օրակարգում հենց այս հարցերն են:
Նա մեկ անգամ եւս ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը` «Ղարաբաղի խնդրի կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, տեղահանված բնակիչների վերադարձ իրենց հողերը, նրանց համար ապրելու նորմալ պայմանների ստեղծում եւ հետագայում` ավելի բարենպաստ պայմաններում, կարգավիճակի որոշում»:
«Չնայած հայկական կողմը հայտարարում է հակամարտության խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, բայց մենք չենք տեսնում, որ նրանց դիրքորոշումները համապատասխանում են միջազգային նորմերին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը` հավելելով. - «Հակառակը, հայկական կողմի դիրքորոշումներում մենք հետընթաց ենք տեսնում»:
«Եթե Հայաստանը մերժում է առաջարկված բոլոր տարբերակները` միջնորդների երկար տարիների ջանքերից հետո, հուսալի առաջընթացի համար տեղի ունեցած այսքան հանդիպումներից ու գործողություններից հետո, եւ գերադասում է խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա տարածքի մի մասը անջատել, ապա ես կարծում եմ, որ Հայաստանը հակադիր դիրքորոշման է գնում: Այդ իսկ պատճառով, ինչպես ասացի, Հայաստանի դիրքորոշումներում պետք է փոփոխություններ կատարվեն», - ասել է Արազ Ազիմովը:
Նա պնդել է, թե Ադրբեջանը իր դիրքորոշումներում փոխզիջման տեղ է թողնում: Ազիմովի խոսքերով` Ադրբեջանը կանգնել է կամրջի մեջտեղում ու սպասում է, որ մյուս կողմը մոտենա այդ կետին:
ՙԵթե Հայաստանը պատրաստ է փոխզիջումների քննարկման Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակերում, ապա մենք նույնպես պատրաստ ենք զարգացնել այդ քննարկումը՚, - վստահեցրել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չորեքշաբթի օրը խորհրդարանում հայտնել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կայանալու է այս շաբաթավերջին Մյունխենում: