Մատչելիության հղումներ

Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի գիտնականները «Հարավային Կովկասի պատմությունը» գիրք են հրատարակում


Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի գիտնականները հրապարակել են «Հարավային Կովկասի պատմությունը» գիրքը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ուսուցիչների ինստիտուտի պատմության դեպարտամենտի ղեկավար Այդին Ասլանովը երեքշաբթի օրը կայացած ասուլիսում հայտնել է, որ առաջին օրինակը ռուսերենով արդեն հրատարակվել է:

Հայաստանից ու Վրաստանից գրքի հեղինակներից են պատմաբաններ Արմեն Խաչիկյանն ու Պատա Ռամիշվիլին:

Փետրվարին գիրքը ռուսերենով տպագրվելու է 1000 օրինակով, այն հատկացվելու է երեք երկրների գրադարաններին, ուսումնական ու գիտական հաստատություններին: Էլեկտրոնային տարբերակը տեղադրվելու է ինտերնետում:

Եվրամիության աջակցությամբ գիրքը թարգմանվելու է անգլերեն: Ծրագրված է այն հրատարակել նաեւ հայերենով, ադրբեջաներենով ու վրացերենով:

Ասլանովը նշել է, որ սա նման գիրք հրապարակելու երկրորդ փորձն է: Դեռ 1995 թվականին Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հարավային Կովկասի պատմության մասին համատեղ մասնակցությամբ գիրք հրատարակելու նախաձեռնություն կար: 2002 թվականին աշխատանքները սառեցվել են, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի կրթության նախարարությունները չեն հաստատել այն, ու գիրքը լույս չի տեսել:

Այնուհետեւ որոշում է ընդունվել նոր գիրք գրել, որտեղ Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հեղինակները ներկայացնեն իրենց սեփական հայացքները տարածաշրջանի պատմական գործընթացների մասին:

Այս ծրագիրն իրականացվել է անցյալ տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG