Դաշնակցական գործիչը զարմանալի է համարում, որ վարչապետը երկու անգամ կտրուկ քայլեր ձեռնարկեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու դատարանի որոշումներից հետո։
«Ես թույլ չեմ տա, որ 100-ամյակը ստվերվի», - հայտարարել է Սիմոնյանը:
Մարտի 1-ի 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցչի փոխանցմամբ, իրենց բողոքներն արդեն պաշտոնապես Վերաքննիչ քրեական դատարանում են։
Արտգործնախարարը նշեց՝ այս հարցում ունեն բավարար առաջխաղացում, և պետք է արագացնել գործընթացը։
Հայաստանի արտգործնախարարը հակադարձում է ադրբեջանցի պաշտոնակցին:
«Ես կարծում եմ, որ հարցի բանալին մասնակցել-չմասնակցելը չէ, հարցն այն է, որ մենք պետք է լուրջ քաղաքական մոտեցում ցուցաբերենք», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Բրյուսելում մեկնարկելու է բարձր մակարդակի համաժողովը:
Փաշինյանի խոսքով՝ առանց Ղարաբաղի մասնակցության իրական կարգավորում չի կարող լինել։
Ավարտվել է արտգործնախարարների մակարդակով հավաքը: Օրվա երկրորդ կեսին ԵՄ մայրաքաղաք կժամանի Հայաստանի վարչապետը:
Այսօր Բրյուսելում նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը, Եվրամիության մայրաքաղաք են ժամանում ծրագրին անդամակցող պետությունների ղեկավարները՝ այդ թվում և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատության» «Ըստ էության» հաղորդաշարի մասնակիցները՝ Արցախի նախագահի և նախկին նախագահի նամակի մասին:
«Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն չունեն», - ի պատասխան «Ազատության» հարցին, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռանալով Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակին, որով Ղարաբաղի ներկա և նախկին նախագահները խնդրում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին:
Վարչապետը չի կարծում, «թե Ղարաբաղի իշխանությունները Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ընդհանրապես ունեն»:
«Մենք պարոն Ծառուկյանի անունը հոլովելով նոր շունչ ենք տալիս այն օրակարգերին, որոնք հնչել են ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ», - ասաց Նահապետյանը։
Բեռնել ավելին