Մատչելիության հղումներ

«Սանիթեկ»-ը շանտաժ, սաբոտաժ է անում. Վահագն Խաչատրյան


«Սանիթեկ»-ը շանտաժ, սաբոտաժ է անում, այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը։

«Ազատություն». – Պարոն Խաչատրյան, ստացվում է «Սանիթեկ»-ի հախից չենք կարողանում գալ, բյուջեի հաշվին նոր մեքենաներ են նորից բերում, որ կարողանան գոնե մինիմալ աղբահանություն անել։

Վահագն Խաչատրյան. – Ինքս դեմ եմ այդ մոտեցմանը, որ պետք է պետությունը, առավել ևս քաղաքային իշխանությունը զբաղվի աղբահանությամբ։ Համոզված եմ, որ լավ կյանքից չի, որ էդպիսի որոշում են կայացրել, կառավարությունն էլ աջակցում է։

«Ազատություն». – Հրատապ լուծում է։

Խաչատրյան. – Իրականում, հիմա էլ էսօր, որ նայում ենք, էդ հրատապությունը կա։ Ես երեկ նկարել եմ նույնիսկ «Մարիոթ» հյուրանոցի բակում, թե ինչ է կատարվում։ Եթե «Մարիոթ» հյուրանոցի բակն է այդպիսի վիճակում, այն էլ այդպիսի հյուրանոց, բարձրակարգ։ «Մարիոթ» հյուրանոցի կողքին շենք կա բարձրահարկ, ուրեմն աղբի կույտեր են ուղղակի։ Ես հարցնում եմ, ասում եմ՝ ինչո՞վ է պայմանավորված, աշխատողներն ասում եմ՝ «ուղղակի մեքենա չկար»։ Ինձ համար շատ տարօրինակ է, ի՞նչ է նշանակում, նույնիսկ «Մաիրոթ»-ի համար մեքենա չկա՞։ Կարծում եմ իրենք էլ կվճարեն լրացուցիչ և վճարում են, որ չեն գնում, ես հասկանում եմ, որ սա սաբոտաժ է։ Սա նշանակում է վարկաբեկել քաղաքային իշխանությանը, սա նշանակում է վարկաբեկել պետությանը։

«Ազատություն». – Ինչո՞ւ չի ուզում «Սանիթեկ»-ը մնա փող աշխատի։

Խաչատրյան. – Ես ենթադրություններ եմ անում, ես այսօր խոսել եմ, հիմա մտածում եմ «Սանիթեկ»-ն է, որովհետև շանտաժով է ինքը զբաղվում, նույն քաղաքային իշխանության հետ էլ է շանտաժի լեզվով խոսում, հիմա կարող է ինձ հետ էլ փորձեն, բայց էս բոլորը իմ ենթադրությունները ասելու տակ կասեմ իմ ասելիքը։ Ես ենթադրում եմ, որ ժամանակին, երբ որ նա մրցույթը հաղթել էր, էդ մրցույթի մեջ ինչ-որ մի չգրված պայմանավորվածություն է եղել, որը գործող իշխանության հետ չի աշխատում։ Գրված պայմանավորվածությունների շրջանում նա իր պարտականությունները չի կատարում, ինչքան որ ես տեղյակ եմ այդ պայմանագրից։

Ես կուզեի, որ քաղաքային իշխանությունը այդ պայմանագրի, եթե ամբողջությամբ հնարավոր չի, որպես բիզնես գաղտնիք, այն հնարավորը, որը կա, որի մասին խոսում են՝ 8000 աղբարկղ, չգիտեմ քանի 100 հատ մեքենաների և հիմա տեսեք, եթե ասում են «Մարիոթ»-ում մեքենա չկա, նշանակում է, որ մեքենայի պակաս կա։ Այն բացատությունները, որ մեզ տրվում է, որ մեքենաները ջարդում են....։

«Ազատություն». – Էդ 8000-ը իրենք են ասել, պարզվում է պայմանագրում 12 հազար է։

Խաչատրյան. – Նույնիսկ 12 հազար է, բայց այդ 8000-ն էլ չկա։ Այսինքն, ըստ էության, կարելի է այսպես արձանագրել, որ «Սանիթեկ»-ը իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում։ Համենայն դեպս մենք, որպես քաղաքացիներ, չենք լսել «Սանիթեկ»-ից ավելի լուրջ հիմնավորումներ, որ իրենք իրենց պարտականությունները կատարում են, բացի մի էսպիսի հայտարարություն եղավ, որ «մենք կսպասեն, թող բոլորը խոսեն վերջում մենք կխոսենք»։ Ես չգիտեմ ինչ պետք է խոսեն, վերջում մենք աղբի մեջ ենք թաղվելու։ Երկու բան կա. «Սանիթեկ»-ը հա՛մ աղբահանության համար է պատասխանատու, հա՛մ սանմաքրման, սրանք տարբեր բաներ են։ Փաստորեն էն, ինչ որ մենք տեսնում ենք Աբովյան փողոցով կամ կենտրոնական փողոցներով, որ փոքրիկ աղբամանները լիքն են, դա էլ է «Սանիթեկ»-ի պարտականությունը։

Բացի դրանից, ես իրավունք ունեմ, որպես անձ, որ «Սանիթեկ»-ին նաև մեղադրենք, որովհետև մենք մեր հասանելի գումարը տալիս ենք։ Այսինքն շնչին 200 դրամը մեր բոլոր երևանցիներս՝ 1 միլիոն 100 հազար կամ 1 միլիոն 200 հազար բնակիչներս տալիս ենք։ Մենք դրանից ելնելով իրավունք ունենք պահանջ դնել, որ մաքրեն։ Չի անում ի՞նչ պարճառով, ես ենթադրեմ, որ ֆինանսական միջոցների խնդիր ունի, այդ ֆինանսական միջոցները նախկինում չգիտեմ ինչ ձևերով կարող է հաջողվել է, կարող է չի հաջողվել, բայց հիմա իրեն երևի չեն վստահում, չեն տալիս։

«Ազատություն». – Ստվերը չկա այսինքն։

Խաչատրյան. – Ստվերը չկա, հիմա քաղաքային իշխանությունները այլ սկզբուներով են աշխատում, ասում են՝ մաքրի, գումարը կտանք։ Քաղաքային իշխանությունն էլ հասկանում է, որ ի վերջո մենք ընտրել ենք իրենց, ոչ թե «Սանիթեկ»-ին։

«Ազատություն». – Վերջին հաշվով հասկանում են, որ իրենք են պատասխանատու։

Խաչատրյան. – Իրենք են պատասխանատու։ Հիմա ինքը անցնում է այդ 45 կամ 50 մեքենաների ձեռք բերմանը։ Ես հետաքրքրվեցի, ասեցին, որ ուզում էին մարտին բերեին, բայց զուտ ինչ-որ սահմանված կարգից խախտում է եղել, դրա համար արդեն օրինական ճանապարհով գնում են՝ օգոստոսին հույս ունեն բերեն։

«Ազատություն». – Հուլիսի վերջին ասում են՝ առաջին խմբաքանակը գալու է։

Խաչատրյան. – Երբ որ գա, այդ հարցը կլուծվի։ Խնդիրը շատ բարդ չի, առավել ևս, երբ որ ես համեմատության մեջ եմ նայում այլ քաղաքների կամ մեր նման քաղաք որպես Թբիլիսիին, որը շատ ավելի բարդ է իր ռելիեֆով, աղբահանություն այստեղ իդեալական են անում։ Այսինքն ես այստեղ ենթադրում եմ, որ ցանկություն չկա աշխատելու, և դրանից ելնելով, քաղաքային իշխանությանը ոնց որ թե պարտադրում է, որ քաղաքային իշխանությունն անցնի պատժիչ մեթոդների, որի մեջ մտնում է և՛ տույժ ու տուգանք ներակայցնել, որի մեջ մտում է և միգուցե պայմանագրի վերջնական խզում իրականացնել, որովհետև ի վերջո, եթե էսպիսի կազմակերպություն է մրցույթը շահել, որը իր պարտավորությունները չի կատարել, ի՞նչ է մնում, նոր մրցույթ, նոր պայմաններ։ Այն ձևով ոնց որ հիմա աղբահանությունը անում են, մենք պետք է չզգայինք էլ, որ Երևան քաղաքում աղբի պոբլեմ ունենք։

Ամբողջական հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ՝

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG