Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ծանր հանցագործություն է կատարել, անձեռնմխելիության հարց չկա․ Տիգրան Եգորյան


«Ազատության» զրուցակիցը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն է: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված, ինչպես նաև ամբողջական տեսանյութը:

«Ազատություն»․ - Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարանում փորձում է պարզել՝ արդյոք ինքը, լինելով անձեռնմխելի՝ որպես նախագահ, կարող է քրեորեն հետապնդվել և արդյոք իր նկատմամբ կարող է խափանման միջոց կիրառվել կալանքը:

Եգորյան․ - Առհասարակ Եվրոպական դատարանի դիրքորոշումներ էլ կան, այլ պրակտիկա էլ կա տարբեր երկրների, նույնիսկ խոսքի ազատության սահմանափակման շրջանակներում, երբ այդ անձեռնմխելիությունը չի գործում:

Սահմանադրությունը հստակ սահմանում է, որ անձեռնմխելիությունը նախատեսված է միայն այն բանի համար, որ կոնկրետ պաշտոնյան հնարավորություն ունենա վայելելու այն բավարար անկախությունը իշխանության մյուս թևերից, որը բավարար կլինի Սահմանադրությամբ և օրենքով իր վրա դրված պարտականությունների կատարման համար:

Ցանկացած այնպիսի գործողության, որը դուրս է գալիս օրինականության և Սահմանադրության տիրույթից և համապատասխանում է կոնկրետ հանցավոր արարքների նկարագրությանը, այս անձեռնմխելիության ինստիտուտը կոչված չէ որևէ երաշխիք տալու:

Այսինքն, սա ի չարս չի կարող օգտագործվել: Այս ինստիտուտի նպատակը այն չէ, որ համապատասխան պաշտոնյան, օգտվելով իր լիազորություններից կարողանա խախտել այն իրավունքները, որոնց պաշտպանության համար նա պատասխանատու է:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG