Մատչելիության հղումներ

Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի փորձագետները իրադարձությունները ներկայացնում են չեզոք ձևով. Իգիթյան


Վենետիկի հանձնաժողովում Հայաստանի փորձագետները փորձում են լինել այնտեղ անաչառ և իրադարձությունները ներկայացնում են չեզոք ձևով, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը։

«Ազատություն». – Վենետիկի հանձնաժողովից սկսենք, ընդհանուր առմամբ, այս պատմությունը ի՞նչ ցույց տվեց։

Հովհաննես Իգիթյան. – Նախ ցույց տվեց այն լրջությունը, որ նախորդ կամ որևէ մարդիկ փորձում էին տալ այս իրադարձությանը, որը տեղի է ունեցել, կապված էր տեխնիկական մի փաստաթղթի հետ ներքին օգտագործման, նիստի արձանագրությունը, որ դա լուրջ հիմքեր չունի։ Հայաստանում այդպես է, սովորաբար դա նախկին իշխանության ներկայացուցիչները ինչ-որ բաներ են ասում, իրանց չեն լսում, ընդհանրապես ժողովուրդը իր գնահատակը տվել է ընտրությունների ժամանակ, հիմա լսելի լինելու համար, նրանք հանկարծ կարող է ասեն Տուսկի անունը, հիմա էլ Վենետիկ հանձնաժողով։ Այսինքն եթե նրանք ուղղակի քննադատեին այսօրվա իշխանության քայլերը ուղղակի, որևէ մեկը ուշադրություն չէր դարձնի, իսկ նրանք այստեղ Վենետիկ հանձնաժողով։

«Ազատություն». – Նրանց շուրթերով են անո՞ւմ դա։

Իգիթյան. – Իրականում նայեք ինչ է տեղի ունեցել, ուղղակի Վենետիկի հանձնաժողովը քննարկում է տարբեր իրադարձություններ, ընդ որում՝ այնտեղ կա այնպիսի ֆորմատ, որտեղ որ փորձագետները, իսկ Վենետիկի հանձնաժողովի անդամները փորձագետներ են, նրանք երկրներ չեն ներկայացնում, Հայաստանը չունի ներկայացուցիչ այդտեղ, կա հայազգի փորձագետ, որ այնտեղ ներկայացնում է Հայաստանում տեղի ունեցածը իր տեսակետից։ Այնտեղ ինքը ներկայացրել է մամուլից կամ իր կարծիքը, այն ինչ որ կատարվում է Հայաստանում, դա ուղղակի ոչ թե ի գիտություն է ընդունվել, այլ ուղղակի նիստի ժամանակ ամեն մեկը ելույթ է ունեցել։

«Ազատություն». – Իրավապահները հրապարակել են այդ անունը Վարդան Պողոսյանն է եղել մեկը, մյուսն էլ Գագիկ Հարությունյանը, որը կարծես այդ նիստին չի մասնակցել այդ օրը, դա հստակ չէ։

Իգիթյան. – ես չեմ ուզում անհատական մակարդակի իջնեմ այդ հարցը քննարկելու ժամանակ։ Ես ուզում եմ հավատան, որ ցանկացած փորձագետը Վենետիկ հանձնաժողովում, այդ թվում՝ Հայաստանի, հայազգի փորձագետը փորձում են լինել այնտեղ անաչառ և ներկայացնում են չեզոք ձևով, այսինքն փորձագիտական ձևով այստեղի իրադարձությունները, այլ ոչ թե հաշվի առնելով իրենց անցյալը, որոշ դեպքերում նաև քաղաքական։ Ես այդպես եմ աշխատում և ենթադրում եմ, որ ցանկացած այլ մարդն էլ պետք է այդպես աշխատի։ Եթե դու փորձագետ ես, ուրեմն դու փորձագետ ես, երբ որ դու քաղաքական գործիչ ես, ուրեմն դու քաղաքական գործիչ ես։

«Ազատություն». – Պարոն Իգիթյան, արդեն Ձեզ հնչեցնում են պահանջներ, որ հետ կանչեք այդ մարդկանց այնտեղից, ունի՞ իշխանությունը այդպիսի լծակ։ Կառավարության ներկայացուցիչները չեն չէ՞ նրանք։

Իգիթյան. – Ես ինչքան գիտեմ, այդպես չէ, որ Հայաստանը հետ է կանչում կամ հետ է ներկայացնում, ինձ թվում է, որ որոշ դեպքերում ոչ թե պետությունը, այլ երևի թե ոչ կառավարական հասարակական կազամակերպությունները, եթե պարբերաբար մատնանշեն այլ կարծիք, որը այնտեղ ներկայացնում է փորձագետը, Վենետիկի հանձնաժողովը կարող է կասկածի տակ դնել այս հայազգի փորձագետի տեսակետը, և այդ դեպքում ինքը ստիպված դուրս կգա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG