Թուրքական ռադիոյի հայկական խմբագրությունը, որն ընդամենը 10 օր առաջ է սկսել իր աշխատանքը` արդեն իսկ ենթարկվում է սուր քննադատության: Պատճառն այն է, որ թուրքական ռադիոն հեռարձակումներն իրականացնում է արեւելահայերեն, այն դեպքում, երբ Թուրքիայի քաղաքացի հայերի գերակշիռ մասի մայրենի լեզուն արեւմտահայերենն է: