Անցած շաբաթավերջին Թուրքիայի Վճռաբեկ դատարանը բավարարել է Ստամբուլում գործող հասարակական կազմակերպություններից մեկի հայցը` չեղյալ հայտարարելով 2006 թվականին առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով Փամուկի դեմ Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301 հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել էր:
2005 թվականին շվեյցարական «Տագես Անցայգեր» պարբերականին տված հարցազրույցում Փամուկն ասել էր. - «Մեկ միլիոն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել Թուրքիայում, բայց որեւէ մեկը չի համարձակվում այդ մասին խոսել»:
Սրան ի պատասխան` թուրք ազգայնական իրավաբանների մի խումբ դիմել էր դատախազությանը` Փամուկին մեղադրելով թուրքական ինքնությունը վիրավորելու մեջ: Փամուկի դեմ հարուցված դատական պրոցեսը խիստ քաղաքականացված էր, դատական նիստերը ուղեկցվում էին ազգայնականնների կազմակերպած ցույցերով:
Չնայած այս ճնշմանը` դատարանը կարճեց Փամուկի դեմ հարուցված գործը: Շատերի կարծիքով` դատավորները այս քայլին գնացին, նախեւառաջ, տեղի տալով Արեւմուտքից հնչող կոշտ քննադատությանը:
2006 թվականի դեկտեմբերին, երբ Փամուկին շնորհվում էր գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակը, թուրք գրողը կտրականապես հրաժարվեց անդադառնալ իր դեմ դատական գործին, ասելով. - «Սա տոնակատարության օր է, այսօր ես չեմ ուզում քաղաքական խնդիրների անդրադառնալ»:
Այժմ արդեն քուրդ զինյալների դեմ բախումներում զոհված թուրք զինվորականների ծնողներին միավորող ընկերակցության վեց անդամներ 2005-ին հնչեցված հայտարարությունների համար Փամուկից փոխհատուցում են պահանջում` 36 հազար լիրա: Այս նոր դատական հայցի մասին Փամուկը տեղեկացել է իտալական Թուրին քաղաքում, որտեղ մասնակցում էր գրքի տոնավաճառի:
«Ես հասկանում եմ, որ ինձ կրկին կարող են դատել, բայց ես տագնապած չեմ», - ասել է Փամուկը լրագրողներին` հավելելով. - «Ցավոք սրտի, դատարանները իմ երկրում քաղաքական ազդեցության տակ են:Սա, իհարկե լավ չէ, իրականում դատական իշխանությունը պետք է ժողովրդավարության հիմքը լինի: Առանց ազատության չկա արդարություն, այնպես որ, կարծում եմ, ազատորեն խոսելն իմ պարտքն է»: