«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունները որեւէ ձեւով չէին տարբերվում նախորդ բոլոր ընտրություններից: Իշխանությունը ողջ ուժով աշխատեցրեց կեղծիքների այն մեխանիզմը, որը «հղկված» է վերջին 14 տարիների ընթացքում` բռնություններ, լցոնումներ, ընտրակաշառքվարչական ռեսուրս, քվեարկության իրավունք չունեցող մարդկանց «ներմուծում» եւ այլն: Այսքանով հանդերձ, կարելի է նաեւ արձանագրել, որ ընտրություններն այս արդյունքը չէին ունենա, եթե ընդդիմությունը վերջին ամիսների ընթացքում կոպիտ սխալներ թույլ չտար: Եթե ընդհանրացված նշենք ամենաէական բացթողումը, ապա դա, անշուշտ, քաղաքական վատ մենեջմենթն է, տարրական կազմակերպվածության պակասը»:
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. - «Երեկ երեկոյան` ժամը 11-ին, Հայ Ազգային Կոնգրեսի` Կորյունի փողոցի վրա գտնվող գրասենյակի մոտ էին հավաքվել Կոնգրեսի բազմաթիվ համախոհներ, ովքեր պատրաստվում էին նստացույց սկսել։ Նստացույցի հարցում, սակայն, Կոնգրեսի ղեկավարությունն ու ակտիվիստները տարբեր կարծիքներ ունեին, եւ համախոհները, թեեւ դժկամությամբ, ղեկավարության հորդորով, այնուամենայնիվ, ցրվել են»:
Lragir.am-ի մեկնաբանն այսօր գրում է. - «Սերժ Սարգսյանը գնում է վա-բանկ, երեւի թե չունենալով նաեւ այլ տարբերակ։ Մեկ տարի շարունակ նա փորձում է ձեւավորել իր իշխանությունը, իշխանական համակարգում հաստատել իր դոմինանտությունը։ Քաղաքի ավագանու ընտրությունն այդ առումով բեկումնային էր Սարգսյանի համար, եւ եթե նա այդ ընտրությանը չապահովեր իր համար մոնոպոլ հաղթանակ, դրանից հետո թերեւս անկարող էր լինելու լուծել իշխանական համակարգի վրա լիարժեք տնօրինություն հաստատելու խնդիրը: Երեւանի քաղաքապետի ընտրությանը ՀՀԿ-ի «բացարձակ հաղթանակի» ամրագրումը թերեւս Սերժ Սարգսյանի միակ պատասխանատու եւ հստակ որոշումն էր նախագահության անցած մեկ տարվա ընթացքում։ Այլ խոսակցության նյութ է, իհարկե, թե որքանով է այդ որոշումը համապատասխանում պետության ու հասարակության շահին»։
«Ժամանակ»-ի գնահատմամբ` Երեւանի ավագանու ընտրություններից հետո գնդակը կրկին հայտնվել է ընդդիմության դաշտում. - «Խնդիրն այսօր այն է, թե ինչ քայլեր պետք է անեն եւ ինչ դիրքորոշում պետք է դրսեւորեն քաղաքացիներն ու նրանց առաջնորդելու հայտ ներկայացրած ընդդիմությունը։ Իհարկե դժվար է, երբ ստիպված ես խաղալ թե’ քո, թե’ իշխանության փոխարեն։ Պետք է խաղալ նաեւ իշխանության փոխարեն, հետեւաբար պետք է այլեւս իրապես կրկնապատկել եւ եռապատկել ջանքերը։ Դա ամենեւին չի նշանակում, թե պետք է դրսեւորել արմատականություն, հեղափոխականություն, գնալ կտրուկ քայլերի եւ դնել նվազագույն ժամկետում առավելագույն արդյունքին հասնելու ռոմանտիկ նպատակներ։ Ընդդիմության ու քաղաքացիների ուժը եղել ու մնում է խաղի կանոնների մեջ մնալը, պարզապես երեւի պետք է խաղալ ավելի ակտիվ։ Իսկ ակտիվ ու դինամիկ խաղի ռեսուրսը կերեւա այսօր տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, որտեղ ընդդիմությունն ու քաղաքացիները թերեւս փորձեն, գուցե նույնիսկ անուղղակի, բայց պայմանավորվել հետագա խաղային մարտավարության շուրջ»:
«Հայք»-ը` անդրադառնալով ընտրակաշառքների թեմային, գրում է. - «Տխուր ու սարսափելի է, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք համաձայնվում են 5,10 կամ 250 հազար դրամով ծախել հայրենիքը։ Դժվար է ասել, թե ով է ավելի մեծ հանցանք գործում` ընտրակաշառք բաժանողը, վերցնողը, թե նա, ով այսպիսի համակարգ է ձեւավորել, որ նույնիսկ մի կենսաթոշակառուի երեկ թվում էր, թե ընտրություններին մասնակցելու համար իրենք պետք է հինգ հազար դրամ տան, եւ կռվում էր հանձնաժողովի նախագահի հետ` պահանջելով իր հասանելիք գումարը», - գրում է «Հայք»-ի մեկնաբանը՝ ամփոփելով. - «Սերժ Սարգսյանին եւ Գագիկ Բեգլարյանին ասենք, որ եւս մեկ ընտրություն կեղծելով, եւս մեկ անգամ ժողովրդից գողանալով ապագան` իրենք չեն կարող ակնկալել, որ այդ ժողովուրդը իրենց կարող է հարգել, վստահել ու հավատալ։ Բայց կարող են վստահ լինել, որ առավել մեծ ճնշումների կենթարկվեն միջազգային հանրության կողմից։ Նրանք հիմա ավելի անլեգիտիմ են, քան մինչ մայիսի 31-ը»: