Գախարիայի խոսքով՝ «չնայած [ղարաբաղյան] հակամարտության հետևանքով ի հայտ եկած մարտահրավերներին, Վրաստանը կարողացավ չեզոքություն պահպանել»։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը զարգացնելու է նաև ռադիոէլեկտրոնային և հետախուզական դիտարկման միջոցները։
Տրանսպորտային հաղորդակցությունը Միացյալ Թագավորության հետ դադարեցվեց, երբ այդ երկրում կորոնավիրուսի նոր՝ փոխակերպված տարբերակ հայտնաբերվեց։
Մի քանի շաբաթ տևած լռությունից հետո Ադրբեջանն այսպես արձագանքեց ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական առաքելություն ուղարկելու առաջարկին։
Նման պահանջով դրույթը տեղ է գտել «2021 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների մասին» օրինագծում, որ կոնգրեսականների կողմից հաստատվեց անցած գիշեր։
Ղարաբաղում ծավալված 44-օրյա աշնանային պատերազմը լուրջ ազդեցություն թողեց Իրանի վրա թե՛ դրական և թե՛ բացասական առումներով:
Այդ մասին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է թուրքական «24-րդ ալիք»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով. «Այս հարձակումները պետք է անաչառ քննության առարկա դառնան, իսկ հեղինակները ենթարկվեն պատասխանատվության»։
«Միացյալ Նահանգները թշնամական վերաբերմունք են ցուցաբերում ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի հանդեպ։ Չնայած դրան ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ծագած դժվարությունները», - հայտարարել է Էրդողանը։
«Իրանի հանդեպ թշնամանքը միայն Թրամփի Ամերիկային չէ, որ բնորոշ է», - հայտարարել է Խամենեին։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը տարածաշրջանի բոլոր պետություններին արգելում է Ռուսաստանի հետ բնականոն համագործակցություն ծավալել։
Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ ֆրանսիական արտադրության օդանավերը Հունաստան կառաքվեն 2021 թվականին։
Էրդողանի խոսքով՝ «Թուրքիան ցանկանում է իր ապագան կառուցել ԵՄ հետ միասին»։
Բայդենի թիմի անդամների գնահատմամբ` նորընտիր նախագահի երդմնակալությունը մեծապես հիշեցնելու է Դեմոկրատական կուսակցության՝ ամռանը կայացած համագումարը, որը հիմնականում հեռավար կարգով էր ընթացել։
Արևելյան Սարաևոյում կայացած հանդիպման ժամանակ բանակցությունների սրահում տեղադրված չեն եղել Բոսնիայի և Հերցեգովինայի պետական խորհրդանիշերը՝ դրոշն ու զինանշանը։
Մեղմացումները վերաբերում են լոլիկի արտադրությամբ զբաղվող ադրբեջանական ընկերություններից միայն մեկին՝ Խիզիի շրջանում գտնվող «Ագրոտերմ» կոնցերնին։
Թուրքիայի ԱԳՆ-ն անգամ չբացառեց, որ Անկարան կարող է քննարկել ամերիկացիների դեմ պատասխան պատժամիջոցներ կիրառելու հարցը։
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այս մասին հայտարարեց երկուշաբթի ուշ երեկոյան՝ ընդգծելով, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։
Բեռնել ավելին