Մատչելիության հղումներ

Ֆրանսիան չի պատրաստվում թուլացնել կարանտինային միջոցառումները


Կորոնավիրուսի դեպքերի աճին զուգահեռ Ֆրանսիայի իշխանությունները հայտարարում են, որ տեսանելի ապագայում չեն պատրաստվում թուլացնել հակահամաճարակային սահմանափակումները։ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսի խոսքով՝ մոտ ապագայում ռեստորանները, կինոթատրոններն ու լեռնադահուկային կենտրոնները շարունակելու են փակ մնալ:

«Այն բոլոր հաստատությունները, որոնք տվյալ պահին փակ են, շարունակելու են փակ մնալ՝ առնվազն մինչև այս ամսվա վերջ: Առաջիկա շաբաթներին կարանտինային միջոցառումների մեղմացման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա որոշ վայրերում դրանք կարող են նաև խստացվել», - հայտարարել է Ֆրանսիայի վարչապետը։

COVID-19-ի համաճարակի սկզբից ի վեր Ֆրանսիայում ավելի քան 66 հազար մարդ է մահացել։ Այժմ առավել մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Փարիզի արվարձաններում և Բրետանում։ Վերջին օրերին այստեղ կորոնավիրուսի նոր, առավել վարակիչ բրիտանական տարբերակի 19 դեպք է հայտնաբերվել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG