Մատչելիության հղումներ

Ամերիկյան SpaceX-ը տիեզերք է արձակել թուրքական հերթական արբանյակը


SpaceX ընկերությանը պատկանող Falcon9 հրթիռը

Անցած գիշեր Ֆլորիդայում գտնվող «Կանավերալ» տիեզերակայանից տեղի է ունեցել թուրքական Turksat5A արբանյակի արձակումը։

Հեռահաղորդակցության և կապի ոլորտում ծառայություններ մատուցելու համար նախատեսված թուրքական արբանյակը տիեզերք է արձակվել ամերիկյան SpaceX ընկերությանը պատկանող Falcon հրթիռի օգնությամբ։

Թուրքիայի պաշտոնական Anadolu գործակալության փոխանցմամբ, տիեզերք արձակված սարքը հինգերորդ սերնդի արբանյակներից է, այն լիարժեքորեն կսկի գործել արդեն այս տարվա երկրորդ կեսին և կշահագործվի շուրջ 30 տարի։

Թուրքական կառավարության պնդմամբ, արբանյակը շահագործվելու է գյուղական բնակավայրերին կապ ապահովելու ինչպես նաև Թուրքիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք շրջաններում հեռուստատեսային հեռարձակումներ ապահովելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG