Մատչելիության հղումներ

Թբիլիսին օգնություն է առաջարկում Աբխազիայի իշխանություններին՝ անտառային հրդեհների դեմ պայքարում


Աբխազիա - Հրդեհ Գագրայում

Պաշտոնական Թբիլիսին Աբխազիայում ծագած անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն է առաջարկում ինքնահռչակ հանրապետության իշխանություններին։ Այս մասին այսօր Թբիլիսիում հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության գծով պետնախարար Թեա Ախվլեդիանին։

«Հունվարի 5-ից հետո, թեժ գծի միջոցով մենք մի քանի անգամ արդեն իսկ հանդես ենք եկել նման առաջարկով։ Խոսքը, մասնավորաբար, հակահրդեհային ավիացիայի կիրառման մասին է։ Արվել են կոնկրետ առաջարկներ։ Մենք այժմ պատասխանի ենք սպասում, որից հետո անհապաղ կերպով կարող ենք ձեռնամուխ լինել հրդեհների դեմ պայքարին», - հայտարարել է վրացական կառավարության ներկայացուցիչը։

Տարեսկզբից Աբխազիայի երեք շրջաններում՝ Գագրայում, Օչամչիրում և Գալիում անտառային հրդեհներ են սկսվել, հայտնի է առնվազն երեք բնակելի շինությունների այրվելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG