«Միջերկրական ծովի արևելյան հատվածում և C-400 համակարգերի ձեռքբերման հարցում Թուրքիան անարդարացիորեն բախվել է երկակի չափանիշների քաղաքականության», - այսօր թուրքական խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Անկարայում հույս ունեն, որ մոտ ապագայում Թուրքիայի և արևմուտքի հարաբերությունները կսկսեն բարելավվել։
«Մենք ցանկանում ենք, որպեսզի նոր տարում ԵՄ և ԱՄՆ հետ հարաբերություններում նոր էջ բացվի։ Հավատացած եմ, որ ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենն արժանի ուշադրություն կդարձնի Թուրքիայի հետ հարաբերություններին», - հայտարարել է Էրդողանը։