Մատչելիության հղումներ

Կորոնավիրուս և ընտրություններ․ Վրաստանը 2020-ին


Կորոնավիրուս և ընտրություններ․ ահա այն երկու հիմնական թեմաները, որ 2020 թվականին հուզում էին Վրաստանի բնակիչներին։

Հունվարին, սակայն, երբ քովիդի մասին դեռ քչերն էին լսել, թվում էր, թե Վրաստանում իրադարձությունները բուռն տեմպերով կսկսեն զարգանալ միայն տարվա երկրորդ կեսին՝ աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

Ամեն ինչ, սակայն, փոխվեց մեկ օրում՝ փետրվարի 26-ին, երբ Վրաստանում հաստատվեց Կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այդ մասին Թբիլիսիում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիկրաձեն։ «Մի քանի րոպե առաջ Լուգարի լաբորատորիայից մեզ տեղեկացրեցին, որ հաստատվել է Վրաստանի տարածքում կորոնավիրուսի առաջին դեպքը։ Վարակակիրը Վրաստանի քաղաքացի է, նա երկիր է ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։ Վարակակրին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, տղամարդու մոտ առողջական խնդիրների առկայությունը հայտնաբերել են Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողները, որոնք զինված են բոլոր անհրաժեշտ տեխնիկական միջոցներով», - հայտարարում էր Վրաստանի առողջապահության նախարարը։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք լսել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG