Ուրբաթ օրը Թեհրանի համալսարանում հազարավոր մարդիկ հավաքվել էին ավանդական աղոթքի: Այն ընթերցել է Իրանի նախկին նախագահ, Փորձագետների խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին:
«Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի փոխանցմամբ, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հարցազրույցում խոստովանել է, որ Քիշնեւում այս տարվա ապրիլին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում հրկիզվել եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացել է խորհրդարանի արխիվը:
Հինգշաբթի օրվանից Վրաստանում է Եվրամիության նախագահող երկրի՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի ղեկավարած պատվիրակությունը, որի կազմում են Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ բանագնաց Փիթեր Սեմնեբին, Եվրամիության նախորդ եւ հաջորդ նախագահող երկրների՝ Չեխիայի եւ Իսպանիայի դիվանագետները:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անցած հինգշաբթի օրը, ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի` հեռուստատեսությամբ հեռարձակված նիստում, հավաստիացրել է, որ ռուսների կողմից նոր գրոհի սպառնալիք այլեւս չկա:
Անկարայում Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան երկուշաբթի միջկառավարական պայմանագիր ստորագրեցին «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Ղարաբաղյան երկարատեւ հակամարտությունը:
«Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը շատ հարմար վայրում է տեղադրված, եւ համատեղ շահագործման դեպքում դա կլիներ չափազանց արդյունավետ համակարգ», - հայտարարել է ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն գեներալ-լեյտենանտ Փաթրիք Օ'Ռեյլին:
Միացյալ Նահանգների Սենատի հատկացումների հանձնաժողովում հինգշաբթի ուշ երեկոյան քվեարկվել է 2010 թվականի ֆինանսական տարվա արտասահմանյան օգնության նախագիծը:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա Դա Սիլվան Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային Ակվիլայում գումարված «Մեծ Ութնյակի» եւ զարգացող երկրների գագաթնաժողովում այսօր առավոտյան նվիրել է Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի շապիկը ֆուտբոլիստների ստորագրություններով:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Բաքվում հայտարարել է, որ առաջիկայում կայանալիք մոսկովյան հանդիպումը ցույց կտա, թե արդյո՞ք Ղարաբաղի խնդրում առաջխաղացում հնարավոր է:
Մերիլենդի համալսարանի Միջազգային քաղաքական ընկալումների ծրագրի շրջանակներում սոցիոլոգները հարցում են անցկացրել մոլորակի բնակչության 60 տոկոսը ներկայացնող 20 երկրներում` նպատակ ունենալով պարզել հանրության վերաբերմունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ:
Երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում կայնքի 77 տարում մահացել է ռուս հայտնի գրող Վասիլի Ակսյոնովը: Անցյալ տարվա հունվարի 15-ին նա Մոսկվայում՝ մեքենա վարելիս ուղեղի կաթված է տարել եւ այդ պահից անընդհատ գտնվել է հիվանդանոցներում:
Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական շրջանակներում քննարկում են Թեհրանի նկատմամբ նոր՝ ավելի կոշտ դիվանագիտական պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունն այն դեպքում, եթե Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ազատ չարձակվեն բանտում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին:
Հովվապետական այցով հուլիսի 4-ին Թուրքիա մեկնած Համայն Ռուսիո եւ Մոսկվայի պատրիարք Կիրիլին երկուշաբթի օրը Անկարայում ընդունել են Թուրքիայի բարձրաստիճան մահմեդական առաջնորդ Ալի Բարդաքօղլուն եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Երեքշաբթի օրը Լոս Անջելեսում տեղի կունենա փոփ երաժշտության գերաստղ Մայքլ Ջեքսոնի հուղարկավորության արարողությունը:
Իրանում անցած շաբաթ օրը տեղի է ունեցել, վերլուծաբանների տեսակետից, արտառոց զարգացում. Քում ավանում գործող աստվածաբանների եւ հոգեւորականների ընկերակցությունը վիճահարույց նախագահական ընտրություններն ու դրանց արդյունքում ձեւավորվող նոր վարչակազմն անվանել է ապօրինի:
Աշխարհահռչակ կինոդերասանների եւ ռեժիսորների խմբեր են ժամանել Չեխիա, որտեղ հանքային ջրերով հայտնի առողջարանային քաղաք Կարլովի Վարիում այսօր բացվում է 44-րդ ավանդական կինոփառատոնը:
Իրաքի զինված ուժերը երեքշաբթի օրվանից հսկողության տակ են առնում Բաղդադը եւ մեծ ու փոքր այլ քաղաքներ: Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հունիսի 30-ը հռչակել է «Ազգային ինքնիշխանության օր»:
Շոու բիզնեսի հայտնի աստղերն իրենց համերաշխությունն են հայտնում Իրանի ընդդիմադիրներին: YouTube կայքէջում տեղադրված է ծագումով իրանահայ հայտնի երգիչ Անդի Մադադյանի եւ Ջոն Բոն Ջովիի ձայնագրած երգը՝ Stand By Me («Մնա ինձ հետ»):
Երեկ Վաշինգտոնում հանդիպել են Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ջեյմս Սթայնբերգն ու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն:
Բեռնել ավելին