Առաջին կանգառը Բաթումին է, որտեղ պատվիրակությանը իր սեւծովյան ամառային նստավայրում ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Արդեն ուրբաթ օրը պատվիրակությունը մեկնում է շրջաններ, որտեղ կան Եվրամիության դիտորդներ:
Նրանք, մասնավորապես, կայցելեն Աբխազիայի տարածքին մոտ գտնվող Զուգդիդի եւ Հարավային Օսիայի տարածքին մոտ գտնվող Օձիձի: Պատվիրակությունը կփորձի այցելել նաեւ ռուսական ուժերի կողմից վերահսկվող Պերեւի գյուղ:
ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի դիտորդների հեռանալուց հետո Վրաստանում դիտորդական առաքելություն է իրականացնում միայն Եվրոպական միության ներկայացուցիչների փոքրաթիվ խումբը:
«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Ահթո Լոբիակասի փոխանցմամբ` Թբիլիսիում Բիլդտից պահանջելու են ավելի կոշտ դիրքորոշում դրսեւորել անջատողական տարածքների հանդեպ, խիստ սահմանափակել շփումները Սուխումիի եւ Ցխինվալիի պաշտոնյաների հետ եւ առաջնորդվել այն սկզբունքով, որ Աբխազիայում ու Հարավային Օսիայում գործում են Վրաստանի օրենքները:
Եվրամիության դիվանագետները մասնավոր զրույցներում խոստովանել են, որ վրացական կողմի պահանջներից մի քանիսը անհարկի բարդությունններ են առաջացնում եւ խոչընդոտում են բանակցությունները: Փիթեր Սեմնեբին, մասնավորապես, ասել է, որ հանդիպումները անջատողական իշխանությունների հետ պարզապես անհրաժեշտ են, սակայն Եվրամիության կողմից դրանք պետք է անցկացնեն ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաները, այլ բանագնացները:
Վերլուծաբանները նշում են, որ պատվիրակությունը մտադիր է երեք օր անցկացնել Վրաստանում եւ ապա ընդամենը մի քանի ժամով մեկնել Ադրբեջան եւ Հայաստան, ինչը ինքնին ապացուցում է, որ պատվիրակների հիմնական մտահոգությունը Վրաստանն է: Իսկ Երեւանում եւ Բաքվում հանդիպումների թեման Ղարաբաղի խնդիրն է լինելու: