Նա խաղաղության եւ միասնության կոչով է դիմել ներկաներին, զգուշացնելով, որ իրավիճակի հետագա սրումը սպառնում է մահմեդական կրոնապետությանը: Ռաֆսանջանին հույս է հայտնել, որ այսօրվա աղոթքից հետո երկրում բեկում կարձանագրվի:
Նա ասել է, որ Իրանում հունիսի 12-ի ընտրություններից հետո «ճգնաժամ է, սկսվել է ընդհարումների փուլ, որում չկան հաղթողներ»: Իրանի նախկին նախագահի փոխանցմամբ, ընդդիմության դժգոհությունը հասկանալի է, բնակչության մի ստվար զանգված կասկածի տակ է առնում ընտրությունների արդյունքները, եւ հարկ է վերականգնել այդ մարդկանց վստահությունը պետության նկատմամբ: Ռաֆսանջանին քննադատել է ընտրությունների արդյունքները հաստատելու մասին Պահապանների խորհրդի որոշումը:
«Ժամանակը, որը նրանց տվել էր գերագույն առաջնորդը (այաթոլա Ալի Խամենեին), դժբախտաբար, ճիշտ չէր օգտագործվել: Նա Պահապանների խորհրդին լրացուցիչ 5 օր էր տվել վերահաշվարկի համար, հիմա չեմ ուզում դրա մասին խոսել, բայց այդ ժամանակը վատնվել է», - ասել է նախկին նախագահ Ռաֆսանջանին:
Ուրբաթօրյա աղոթքից հետո Ռաֆսանջանին առաջարկել է քայլեր, որոնք, իր համոզմամբ, թույլ կտան հաղթահարել ճգնաժամը: Նա նշել է, որ այդ հարցը քննարկել է Փորձագետների խորհրդի անդամների հետ: Այդ կառույցն է ընտրում Իրանի իսլամական հանրապետության գերագույն առաջնորդին եւ վերասկում նրա աշխատանքը:
Ռաֆսանջանին, մասնավորապես, առաջարկել է ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են ետընտրական իրադարձությունների կապակցությամբ: Նա ասել է, որ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որ յուրաքանչյուր ոք եւ խմբավորում ունենան ազատ արտահայտվելու հնարավորություն:
Ետընտրական բախումներում զոհվել է ավելի քան 20 մարդ: Որոշ տվյալներով, ավելի քան 2000 մարդ՝ բարեփոխականներ, փաստաբաններ, ընդդիմադիրներ ձերբակալվել են անցած շաբաթների ընթացքում:
Ռաֆսանջանին ասել է, որ կարեկցանք է անհրաժեշտ սգավորների հանդեպ եւ որ իշխանությունները պարտավոր են հաշտվել ընտրություններից հետո դժգոհ մնացած մարդկանց հետ:
Թեհրանի համալսարանում աղոթաժամին ներկա լինելու ցանկություն են ունեցել հազարավոր մարդիկ: Ոստիկանները փակել էին ճանապարհները: Շատերին չի հաջողվել մտնել համալսարանի շենք: Տեղի են ունեցել ընդհարումներ, ոստիկաններն արցունքաբեր գազ են օգտագործել, կան ձերբակալվածներ:
Հսկայական սրահի ներսում մարդիկ Ռաֆսանջանիի ելույթի ընթացքում մարդիկ վանկարկել են «Հաշեմի, մենք քեզ սատարում ենք», «Մահ դիկտատոին», «Ազատություն քաղաքական բանտարկյալներին», «Մահ Ռուսաստանին» եւ «Մահ Չինաստանին»: Վերջին երկու կարգախոսը բացատրվում է այն հանգամանքով, որ Չինաստանը եւ Ռուսաստանը ճանաչել են Մահմուդ Ահմադինեժադի վիճահարույց հաղթանակը: