1 միլիոն 600 հազար մարդ էլեկտրոնային նամակներով դիմում էր ներկայացրել Մայքլ Ջեքսոնին հրաժեշտ տալու համար: 8750 անվճար տոմսերը բաշխվել են վիճակախաղի միջոցով, յուրաքանչյուր շահող մեկ տոմսով կարող է իր հետ բերել փոփի արքայի եւս մեկ երկրպագուի:
Արարողությունը տեղի կունենա երեկոյան՝ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Սթափելզ Սենթեր» մարզահամերգային համալիրում, որն այսօր կտեղավորի շուրջ 17500 հանդիսատես:
Մայքլ Ջեքսոնը մահացավ սրտի կաթվածից հունիսի 25-ին: Դրանից ընդամենը օրեր առաջ նա, պատրաստվելով համերգաշրջանին, որը պետք է վերջինը լիներ, փորձեր է անցկացրել հենց այդ համալիրում: Հրաժեշտի արարողությունը հեռարձակվելու է ամերիկյան առաջատար հեռուստակայաններով, ընդ որում` ռեպորտաժը ցուցադրվելու է նաեւ համալիրի հարեւանությամբ գտնվող «Նոքիա Սիեթր» սրահի հսկայական էկրաններով:
90 րոպե տեւողությամբ արարողության սցենարը չի հրապարակվում, հայտնի է միայն, որ մեծ թվով աստղեր, անվանի գործիչներ հարգանքի տուրք են մատուցելու Ջեքսոնի հիշատակին: «Դա կլինի ձոն Մայքլի ապրած կյանքին, մեզ համար դա հեռուստաշոու չէ», - ասել է հայտնի պրոդյուսեր Քեն Էրլիխը` հավելելով.- «Երեւի ապագայում կլինեն Մայքլին նվիրված հատուկ միջոցառումներ, սակայն այս մեկն ընդամենը հրաժեշտի արարողություն է եւ պետք է պատշաճ համեստությամբ անցնի»:
Բուն հուղարկավորության արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսի «Հոլիվուդ Հիլզ» արվարձանի «Ֆորեսթ Լաուն» գերեզմանատանը: Այն կանցնի միայն սահմանափակ թվով մարդկանց՝ ազգականների եւ մտերիմների մասնակցությամբ, եւ եթեր չի հեռարձակվի:
Շոու բիզնեսի հսկաներն արդեն հարգանքի տուրք են մատուցում հանգուցյալ աստղի հիշատակին: Անցած շաբաթ օրը Լոնդոնում բացելով համերգը՝ փոփի թագուհի Մադոննան ասել է. - «Ժողովուրդ, այս համարը նվիրում ենք աշխարհի ամենամեծ կատարողներից մեկին՝ Մայքլ Ջեքսոնին: Կեցցե՜ Արքան»: