Ամանորյա արձակուրդների օրերին Ռուսաստանի Դաշնությունում հրդեհների զոհ է դարձել շուրջ 700 մարդ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության` անցյալ տարվա համեմատությամբ արձանագրվել է այդօրինակ պատահարների թվի նվազում։
Ամերիկացի բարձրաստիճան զինվորական Դեյվիդ Պետրեուսը հայտարարել է, թե Իրանի հետ բանակցությունների ձախողման դեպքում, եթե ակնհայտ դառնա, որ այդ երկրից սպառնալիք է բխում, Ամերիկայի օդուժը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։
Երկուշաբթի օրը Թբիլիսիի դատարանի կայացրած վճիռներով, 2009 թվականին հեղաշրջում ծրագրելու մեջ մեղադրվող` զորացրված գնդապետ Կոբա Օտանաձեն, հատուկ ջոկատի հրամանատար Լեւան Ամիրիձեն եւ տանկային գումարտակի հրամանատար Շոթա Գորգիաշվիլին դատապարտվել են, համապատասխանաբար, 29, 28 եւ 19 տարվա ազատազրկման։
Երկուշաբթի օրը Կրասնոդարում, 76 տարեկանում, սրտի կաթվածից մահացել է խորհրդային եւ ռուսաստանյան անվանի ջազային երաժիշտ, սաքսոֆոնահար, երգահան, ծագումով հայ Գեորգի Գարանյանը։ Ամուսնու մահվան լուրը ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հաղորդել է Գարանյանի այրին` Նելլի Զակիրովան։
Այս տարվա հունվարի 1-ին Եվրամիության նախագահությունը ստանձնել է Իսպանիան։ Եվրամիության ղեկավարները ուրբաթ օրը հավաքվում են Մադրիդում, որտեղ մասնակցելու են այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությանը։
Տասը երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բրազիլիայի, Հնդկաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իսրայելի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ազգային հավաքականները թուրքական Բուրսա առափնյա քաղաքում պայքարելու են շախմատի աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսի համար:
Երեքշաբթի վաղ առավոտյան ստացված տեղեկատվության համաձայն` Ռուսաստանը եւ Ուկրաինան համաձայնության են եկել եվրոպացի սպառողներին նավթի մատակարարման հիմնական պայմանների շուրջ:
Անցած շաբաթավերջին Իրանում նոր բախումներ են տեղի ունեցել ընդդիմության եւ իրավապահների միջեւ, որոնց հետեւանքով, ինչպես երկուշաբթի առավոտյան հաղորդել է երկրի պետական հեռուստատեսությունը, զոհվել է 8 մարդ, այդ թվում` Իրանի ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի զարմիկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսում է Հայաստանի հետ պատերազմի հավանականության մասին։
«Մենք պատերազմ չենք ուզում, նոր զոհեր չենք ուզում, սակայն Ադրբեջանի բանակն ու հասարակությունը պարտավոր են ամեն րոպե պատրաստ լինել` ցանկացած միջոցով ազատագրելու մեր հողերը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Միացյալ Նահանգներում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել կադրային դիվանագետ, Իսրայելում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղար Նամիք Թանը։ Այդ մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահությունը չորեքշաբթի օրը ապօրինի է ճանաչել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու գործընկերոջ` ՅՈւԿՕՍ-ի բաժնետոմսերի երկրորդ խոշոր սեփականատեր Պլատոն Լեբեդեւի 2003 թվականի ձերբակալությունը:
Երկուշաբթի օրը Ցյուրիխում համաշխարհային ֆուտբոլի գլխավոր կազմակերպությունը` ՖԻՖԱ-ն տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսիին:
Հազարավոր իրանցիներ այսօր Ղոմ քաղաքում մասնակցել են հայտնի ընդդիմախոս հոգեւորական, մեծ այաթոլա Հոսեյն Մոնթազերիի հուղարկավորությանը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երկուշաբթի օրը ծննդյան 42-ամյակը նշում է տխուր հանգամանքներում: Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում` Քութայիսիում անցած շաբաթավերջին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի ապամոնտաժման ընթացքում իրականացված պայթյունի հետեւանքով զոհվեց երկու մարդ։
Բրիտանական Economist Intelligence Unit վերլուծական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր տարեկան զեկույցը, որը հիմնականում անդրադառնում է ճգնաժամի պայմաններում երկրի վարած տնտեսական քաղաքականությանը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական խնդիրներին, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի ունեցած դերին։
Կլիմայական փոփոխությունների հարցով Կոպենհագենում գումարված գագաթնաժողովի մասնակիցները, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեռ չեն եկել համաձայնության։ Բանակցությունները շարունակելու եւ ելք գտնելու համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը աշխարհի տերությունների առաջնորդներին հորդորել է եւս մեկ օր անցկացնել Դանիայի մայրաքաղաքում։
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի ուշ երեկոյան Սպիտակ տանն ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում երկու ղեկավարները անդրադարձել են նաեւ հայ - թուրքական երկխոսությանը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։
Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները մտադիր են կայունացնել իրավիճակն ամբողջ Հարավային Կովկասում եւ, չբավարարվելով միայն Վրաստանի հետ սերտ կապերով, առավել գործընկերային հարաբերություններ հաստատել նաեւ Ադրբեջանը ու Հայաստանի հետ։ «Թրենդ» գործակալությանը նման կարծիք է հայտնել Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդի «Ռուսաստան - Եվրասիա» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեն չորեքշաբթի օրը Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում գումարելու է արտահերթ նիստ, որում ի շարս այլ հարցերի կքննարկի նաեւ իսպանական «Բարսելոնա»-ի եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի գերաստղ Թիերի Անրիին պատժելու հնարավորությունը։
Բեռնել ավելին