Գերագույն դատարանի որոշման մասին տեղեկատվությունը ռուսաստանյան եւ արեւմտյան լրատվական գործակալություններն անմիջապես տարածել են «շտապ» խորագրով:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դատարանն այդպիսի որոշում է ընդունել` հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եզրակացությունն այն մասին, որ Լեբեդեւի ձերբակալության եւ խափանման միջոցի ընտրության ընթացքում իրավապահները խախտել են նրա իրավունքները։
Դատական որոշումները վերանայելու միջնորդությունը նախագահությանը ներկայացրել է Գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը։
«Բասմաննի շրջանի դատարանի 2003 թվականի հուլիսի 3-ի եւ Մոսկվայի քաղաքային վճռաբեկ դատարանի որոշումները չեղյալ են հայտարարվում», - ասված է Գերագույն դատարանի վճռում: Գերագույն դատարանը կարգադրել է վերսկսել Լեբեդեւի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը։
«Ընդհանուր առմամբ, դա հաղթանակ է, սակայն առջեւում դեռ ունենք մեծ ծավալի աշխատանք», - ասել է Պլատոն Լեբեդեւի փաստաբան Ելենա Լիպցերը` պարզաբանելով, որ խափանման միջոց կալանքը մնում է ուժի մեջ, քանի որ Լեբեդեւը պատիժ է կրում երկրորդ քրեական գործով ընդունված դատավճռով։
«Այն փաստը, որ չեղյալ են հայտարարվել, մեր համոզմամբ, ապօրինի դատական որոշումներ, որոնք ապօրինի է ճանաչել նաեւ Ստրասբուրգի դատարանը, մեզ թույլ կտա հետագայում նոր հիմնավորումներով դիմել Գերագույն դատարան», - ասել է Լիպցերը։
Ստրասբուրգի դատարանը 2007 թվականի հոկտեմբերի 25-ին ապօրինի է ճանաչել 2003-2004 թվականներին Պլատոն Լեբեդեւի կալանքը եւ վճռել, որ Ռուսաստանը պարտավոր է 10 հազար եվրո հատուցում վճարել բանտարկյալին։
Նմանօրինակ բողոքով Ստրասբուրգ է դիմել նաեւ Միխայիլ Խոդորկովսկին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այն դեռ չի քննարկել։
Ստրասբուրգի դատարանում են նաեւ Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դիմում-բողոքները իրենց նկատմամբ քրեական առաջին գործով Մոսկվայի Մեշչանսկի շրջանի դատարանի կայացրած վճիռների վերաբերյալ։ Փաստաբան Ելենա Լիպցերի փոխանցմամբ` այդ դիմումների քննարկման ժամկետը դեռ որոշված չէ։
Առաջին գործով Խոդորկովսկին եւ Լեբեդեւը մեղադրվել են մեքենայությունների եւ հարկերից խուսափելու մեջ։ 2006 թվականին հարուցված երկրորդ գործով նրանց ներկայացվել է ապօրինի կերպով յուրացված նավթի վաճառքի միջոցով 435 միլիարդ ռուբլի եւ 7,5 միլիարդ դոլար օրինականացնելու մեղադրանք։
Տվյալ պահին Խոդորկովսկին եւ Լեբեդեւը Ռուսաստանի մայրաքաղաքի Խամովնիչեսկի շրջանի դատարանի որոշմամբ գտնվում են Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում, որտեղ կմնան առնվազն մինչեւ 2010 թվականի փետրվարի 17-ը։