ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ Ուկրաինայի հետ համաձայնագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրվա ընթացքում:
Ռուսաստանյան «Տրանսնեֆտ»-ի ղեկավար Նիկոլայ Տոկարեւը օրերս «Ռոյթերզ»-ին հայտնել էր, որ Ուկրաինան անընդունելի նախապայմաններ է առաջ քաշել սեւծովյան «Յուժնի» տերմինալով նավթը Եվրոպա փոխադրելու համար։ Ուկրաինական «Նաֆտոգազ» պետական ընկերությունը պահանջում էր բարձրացնել ոչ միայն տարանցման սակագինը, այլեւ փոխադրվող նավթի նվազագույն ծավալը` սպառնալով հակառակ դեպքում դադարեցնել փոխադրումը։ Ուկրաինացիները պնդում էին, թե դա անհրաժեշտ է ինֆլյացիայի հասցրած վնասը, ինչպես նաեւ նավթային տերմինալի շահագործման ծախսերը հատուցելու համար:
«Մենք այսպիսի նախապայմաններ չենք ընդունում, բանակցությունները շարունակվում են, եւ ես հուսով եմ, որ լուծումը կգտնվի մինչեւ Ամանոր, սակայն եթե նրանք պնդեն իրենց պայմանները, մենք ստիպված կլինենք վերանայել մատակարարման հարցը», - ասել էր Տոկարեւը։
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ` պաշտոնական Կիեւը այդ նախապայմանների հարցը բարձրացրել էր, երբ Արժույթի միջազգային հիմնադրամը մերժել է 2 միլիարդ դոլարի վարկի դիմումը:
Երկուշաբթի ուշ երեկոյան Ուկրաինայի նախագահի օգնական Բոգդան Սոկոլովսկին հավաստիացրել էր, թե պաշտոնական Կիեւը ամեն ինչ կանի եվրոպացի սպառողների շահերն ապահովելու համար։
Գազի մատակարարման շուրջ ռուս - ուկրաինական վեճի պատճառով եվրոպական շուրջ մեկեւկես տասնյակ երկրներ 2009 թվականը դիմավորեցին էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի պայմաններում. Ուկրաինային մեղադրելով Եվրոպայի համար նախատեսված գազը գողանալու մեջ` Ռուսաստանը մոտ կես ամիս դադարեցրել էր գազի մատակարարումը Եվրոպա: