Եվրամիության ամբողջ քաղաքական կառուցվածքը արմատապես բարեփոխվել է անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած Լիսաբոնի պայմանագրով, որով հաստատվել է նախարարների խորհրդում քվեարկության որակյալ մեծամասնության համակարգը, ընդլայնվել է Եվրախորհրդարանի դերը, ստեղծվել են Եվրամիության նախագահի եւ բարձրագույն ներկայացուցչի` արտգործնախարարի պաշտոնները։ Եվրամիության նախագահ է ընտրվել Բելգիայի նախկին վարչապետ Հերման վան Ռոմպյուին, բարձրագույն ներկայացուցիչ` բրիտանուհի Քեթրին Աշթոնը:
Իսպանիան 6 ամիս է նախագահելու միությունում։ Քաղաքագետներից շատերի կարծիքով, Լիսաբոնի պայմանագրում կան վտանգավոր խութեր, եւ հնարավոր են լուրջ տարաձայնություններ միանգամից երեք կողմերի` կես տարով նախագահությունը ստանձնող երկրի բարձրագույն ղեկավարության, Եվրամիության նախագահի եւ Եվրահանձնաժողովի միջեւ։
Իսպանիայի նախագահության ամիսներին օրակարգում տնտեսության, եվրոյի գոտու եւ բնապահպանության հարցեր են։ Փետրվարի 11-ին տեղի կունենա տնտեսական հարցերով Եվրամիության հատուկ գագաթնաժողովը։
«Ես հանդես եմ գալիս հատուկ գագաթնաժողով գումարելու նախաձեռնությամբ, գլխավոր թեման տնտեսությունն է. մեզ աճ է պետք, որպեսզի կարողանանք ամուր հիմքերով ֆինանսավորել մեր սոցիալական մոդելը եւ պահպանել եվրոպական կենսակերպը», - ասել է Եվրամիության նախագահը։