Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը աշխարհի լիդերներին հորդորում է եւս մեկ օր մնալ Կոպենհագենում


Դանիա -- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ելույթ է ունենում Կոպենհագենի գագաթնաժողովում, 18-ը դեկտեմբերի, 2009թ.
Դանիա -- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը ելույթ է ունենում Կոպենհագենի գագաթնաժողովում, 18-ը դեկտեմբերի, 2009թ.

Կլիմայական փոփոխությունների հարցով Կոպենհագենում գումարված գագաթնաժողովի մասնակիցները, «Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, դեռ չեն եկել համաձայնության։ Բանակցությունները շարունակելու եւ ելք գտնելու համար ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը աշխարհի տերությունների առաջնորդներին հորդորել է եւս մեկ օր անցկացնել Դանիայի մայրաքաղաքում։

«Գլխավոր քարտուղարը գագաթնաժողովի մասնակիցներին խնդրել է առ այժմ չլքել Կոպենհագենը»,- ասել է Եվրամիության բնապահպանության հարցերով հանձնակատար Ստավրոս Դիմասը։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբման այսօր հորդորել է համատեղ ջանքերով լուծել մոլորակի ջերմացման հարցը, ընդունել համաձայնագիրը, նույնիսկ եթե այն ունի թերություններ։ Նա ասել է, որ տնտեսապես հզոր բոլոր երկրները պարտավոր են ձեռնարկել արտանետումների կրճատմանն ուղղված քայլեր։

«Մենք Կոպենհագեն ենք ժամանել, որովհետեւ կլիմայի փոփոխությունը մարդկության համար մեծ վտանգ է դարձել։ Ոչ դուք, ոչ էլ ես այստեղ չէինք լինի, եթե չհամոզվեինք, որ դա իրական վտանգ է, ոչ թե ֆանտաստիկա է, այլ գիտական իրողություն»,- ասել է Օբաման։

Արտանետոեւմների ծավալով աշխարհում երրորդ տեղը զբաղեցնող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ասել է, թե իր երկիրը կրճատելու է «ջերմոցային գազերը», նույնիսկ եթե համաձայնագիրը չկնքվի։

«Դա անելու ենք այն պարզ պատճառով, որ դրանից շահելու ենք, կարծում ենք, մնացած երկրներն էլ պետք է այս օրինակին հետեւեն»,- ասել է Մեդվեդեւը։

Այս պահին գագաթնաժողովում առաջընթաց չկա, սակայն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ, աշխարհի լիդերներն այնուամենայնիվ կգան ընդհանուր հայտարարի։

«Ես պարզապես չեմ կարողանում պատկերացնել, որ 120 լիդերները ձեռնունայն կվերադառնան իրենց երկրներ։ Բոլորը խոստացել են պայքարել կլիման բարելավելու համար։ Դե պայքարե՜ք»,- ասել է Բան Կի-մունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG