Անցած գիշեր ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի վրա 126 անօդաչու թռչող սարքերով
Այսօր Հորդանանի Կարակ նահանգի եկեղեցում հուղարկավորության ժամանակ զինված անձանց արձակած կրակոցներից 7 մարդ է սպանվել, ևս 34-ը վիրավորվել է: Հորդանանի թագավորը ահաբեկչական ակտ է որակել կատարվածը:
Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինցի զինյալները երկու իսրայելցի զինվորի են սպանել, ինչից հետո սպանվել են զինվորականների կրակոցներից: Նեթանյահուն երկրում անցկացվելիք ընտրություններից օրեր առաջ սպառնացել է օկուպացված տարածքներում լայնածավալ հարձակմամբ:
Թե՛ Մոսկվան և թե՛ Կիևը համաձայնել են ժամանակավորապես դադարեցնել ուկրաինական այդ քաղաքում ռազմական գործողությունները՝ թույլ տալու մարդասիրական օգնությանը տեղ հասնել և պատրաստել քաղաքացիական անձանց տարհանումը առանձնացված ապահով ուղով:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունները տեղի կունենան Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: Հանդիպումը նախատեսված է նոյեմբերի առաջին կեսին, սակայն ճշգրիտ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Ուկրաինան և Ռուսաստանը գերիներ են փոխանակել, 23-ը հոկտեմբերի, 2026թ.
«Այսօր մենք բաց և կառուցողական քննարկեցինք այդ հարցերը: Այդ քննարկման արդյունքները մենք կտեսնենք մոտ ժամանակներս», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
40 հազար տոննա ռուսական դիզելային վառելիքով բեռնված տանկերը շարժվում է դեպի Նյու Յորք, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նավի հետևման տվյալները:
Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է պարտադիր տարհանման գոտու ընդլայնման մասին:
Տիբեթի լեռնային շրջանում 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, առնվազն 16 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ վիրավորներ կան:
Հյուսիսային Օսիայի Վերին Լարս անցակետում ռուս-վրացական սահմանը հատելու համար էլեկտրոնային հերթում սպասում է ավելի քան 250 բեռնատար, ինչպես տեղեկացնում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
Ռուսաստանն ու Ուկրաինային գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինային, թիրախում են եղել նաև էներգետիկ ենթակառուցվածքները: Ռուսական զինուժը կիրառել է 176 անօդաչու:
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած ադրբեջանցիների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են արել Բրյուսելում Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի կենտրոնակայանների դիմաց և պահանջել ԵՄ հաստատությունների աջակցությունը՝ 4000 անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում, հայտնում է Euronews-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հայտարարել է Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ ձևաչափով բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին՝ արդեն հինգերորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու համար, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Բեռնել ավելին