Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 1,4 միլիոն դոլարի տեխնիկա է փոխանցել Հայաստանի սահմանապահներին՝ աջակցելով նաև ԹՐԻՓՓ-ին

Միացյալ Նահանգները շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերին։

Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ աջակցությունը կօգնի ամրապնդել Հայաստանի սահմանային անվտանգությունը և նպաստել նաև «Թրամփի ուղի» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։

Մինչ այդ՝ հոկտեմբերի 21-ին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն էր տվել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացմանը։ Հարցը հոկտեմբերի 27-ին կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։ ԱՄՆ-ում համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն արդեն ավարտվել են։

Խորհրդարանական քննարկման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ԹՐԻՓՓ-ով անցնող քաղաքացիները կարող են ընդհանրապես անմիջական շփում չունենալ հայ սահմանապահների ու մաքսավորների հետ՝ անցնելով էլեկտրոնային ստուգում։

Միաժամանակ նախարարը վստահեցրել էր, որ սահմանային ու մաքսային վերահսկողությունը կմնա Հայաստանի պետական մարմինների իրավասության ներքո։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG