Մատչելիության հղումներ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Կազմակերպության գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, արխիվ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, արխիվ

Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանն ինքն արդեն փաստացի դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանին փաստաթղթեր ուղարկել համաձայնեցման, սակայն Երևանը չի մասնակցում դրանց քննարկմանն ու որոշումների ընդունմանը՝ միաժամանակ չառարկելով, որ մյուս անդամները որոշումներ կայացնեն առանց իր մասնակցության։

«Նրանք չեն խոչընդոտում մեր աշխատանքին, մենք շարունակում ենք որոշումներ ընդունել։ Նրանք լսում են շաբաթական զեկույցները, բայց չեն մասնակցում մեր հիմնական միջոցառումներին։ Փաստորեն, իրենք արդեն դե ֆակտո դուրս են եկել ՀԱՊԿ-ից», - ասել է Մասադիկովը։

ԵԱՏՄ հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ միության անդամ մյուս չորս երկրները կարող են քննարկել Հայաստանի անդամակցության կասեցումը։ Զեկույցի հեղինակները պնդում են, որ Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի ձգտումները հակասում են ԵԱՏՄ կանոններին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն, հայտարարել է, որ Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ իրեն հայտնի չէ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG