Մատչելիության հղումներ

Սլավյանսկում և Կրամատորսկում երեխաներով ընտանիքների պարտադիր տարհանում է հայտարարվել

Ուկրաինա - Կրամատորսկին ռուսական ուժերի հասցրած հերթական հարվածի հետևանքները, հոկտեմբեր, 2026թ.
Ուկրաինա - Կրամատորսկին ռուսական ուժերի հասցրած հերթական հարվածի հետևանքները, հոկտեմբեր, 2026թ.

Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավարը հայտարարել է պարտադիր տարհանման գոտու ընդլայնման մասին: «Մենք ընդլայնում ենք երեխաներով ընտանիքների պարտադիր տարհանման գոտին՝ այժմ այն ընդգրկում է Կրամատորսկ և Սլավյանսկ համայնքների բոլոր բնակավայրերը», - Telegram-ում գրել է Վադիմ Ֆիլաշկինը:

Նրա այդ որոշումը բացատրել է Դոնեցկի մարզի՝ ուկրաինական ուժերի վերահսկողության տակ մնացած երկու խոշորագույն քաղաքներին ռուսների ամենօրյա հարվածների հետևանքով անվտանգային իրավիճակի մշտական վատթարացմամբ: Հարվածների թիրախում են հայտնվում բնակելի թաղամասեր, քաղաքացիական տրանսպորտը և մարդաշատ վայրերը:

«Այնտեղ մնալ երեխաների հետ՝ չարդարացված ռիսկ է», - ընդգծել է Ֆիլաշկինը:

Տարհանվող բնակիչներին խոստանում են օգնել տեղափոխվել Ուկրաինայի ավելի անվտանգ շրջաններ:

Դոնեցկի մարզի իշխանությունները վերջին անգամ մեկ շաբաթ առաջ էին ընդլայնել պարտադիր տարհանման գոտին՝ դրանում ընդգրկելով Կրամատորսկի մի քանի շրջան, շուրջ հարյուր փողոց:

Արդեն շատ ամիսներ ռուսական զորքերը ձգտում են գրավել Կրամատորսկը և Սլավյանսկը:

​
XS
SM
MD
LG