Մատչելիության հղումներ

Ծառուկյանի անվտանգությունն ապահովող ոստիկաններն աշխատանքից ազատվել են բարեփոխումների շրջանակում


Գագիկ Ծառուկյան, արխիվ
Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցներ վերջին օրերին ազատվել են աշխատանքից՝ այսօր «Ազատության» հետ զրույցում հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունից մանրամասնեցին․ - «Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ պետական պահպանության գլխավոր վարչությունում մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը: Այս ամենը իրականացվում է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ խնդիրը անվտանգության ապահովումը ավելի փորձառու կադրերով իրականացնելն է»:

Հարցին, թե Ծառուկյանին ու նրան պատկանող տարածքների անվտանգությունը ապահովող անձինք ինչո՞ւ այժմ նման զանգվածային ձևով ազատվեցին աշխատանքից, ուժային կառույցից պատասխանեցին․ - «Ընթացող բարեփոխումների շրջանակում պետական պահպանության գլխավոր վարչությունում աշխատակիցների պայմանագրերը մշտապես են ստուգվում և վերանայվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG