Մատչելիության հղումներ

Փաշինյանը՝ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակից հետո նրանց հետ հետագա աշխատանքի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության՝ Սենատի և Ներկայացուցիչների պալատի միջանկյալ ընտրություններում հաղթանակի վերաբերյալ «Ազատության» հարցին, հստակ պատասխան չտվեց, թե ինչպե՞ս է պատկերացնում հետագա աշխատանքը դեմոկրատների հետ։

«Ազատությանը» մասնավորապես հետաքրքրվել է՝ հաշվի առնելով, որ ամիսներ առաջ քննադատում էր նախկին վարչակազմին, որ հիմնական աշխատանքը Թրամփն է արել, այլ ոչ իրենք, հետագա աշխատանքները դեմոկրատների հետ ինչպե՞ս է պատկերացնում:

«Ես կոնկրետ պաշտոնյայի մասին եմ ասել, ով հայտարարություն էր արել 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո, ով անձնապես ներգրավված է եղել պրոցեսների մեջ, այո, ես երկրորդում եմ այդ հայտարարությունները», - պատասխանեց Փաշինյանը:

2025 թվականի օգոստոսին ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը, որը ԱՄՆ նախորդ նախագահի՝ Ջո Բայդենի վարչակազմում զբաղվում էր հենց հայ-ադրբեջանական խաղաղության ու ապաշրջափակման հարցերով, հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկան Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում:

Արձագանելքով Օ’Բրայենին՝ Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ «եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ Հայաստանը, ցավոք, ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում»


​
XS
SM
MD
LG