Մատչելիության հղումներ

Ռուբիոն Իրանին մեղադրում է ամբողջ աշխարհին պատանդառելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, արխիվ

ԱՄՆ պետքարտուղարը մեղադրել է Իրանին ամբողջ աշխարհին պատանդառելու մեջ: Մարկո Ռուբիոն վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ է իրականացնում իր ռազմական նպատակները պատերազմում։

«Այս հոգևորական ռեժիմը վտանգ է ներկայացնում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Իրանը փորձում է պատանդ վերցնել ամբողջ աշխարհը։ Նրանք հարձակվում են հարևան երկրների, նրանց էներգետիկ ենթակառուցվածքների, քաղաքացիական բնակչության վրա։ Այս առաքելության նպատակը նրանց կարողությունները ոչնչացնելն է, և մենք լավ ճանապարհի վրա ենք՝ հասնելու դրան», - հայտարարել է պետքարտուղարը։

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարն էր ասել, թե Միացյալ Նահանգները դեռևս չի դիմել լուրջ գործողությունների՝ Իրանի դեմ ռազմական արշավում իր նպատակներին հասնելու համար։

XS
SM
MD
LG