Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի ժամանակավոր ղեկավար խորհուրդը հաստատել է հարևան երկրների դեմ հարձակումների դադարեցումը, եթե այդ երկրներից Իրանի դեմ հարձակում չլինի, հայտնում է Reuters-ը։
«Ես ներողություն եմ խնդրում հարևան երկրներից։ Երեկ ժամանակավոր կառավարման խորհուրդը որոշեց, որ հարևան երկրների վրա հետագա հարձակումներ կամ հրթիռային արձակումներ չեն լինի, եթե Իրանին չհարձակեն նրանց տարածքից», - ասել է Փեզեշքիանը։
Նա նաև ընդգծեց, որ Իրանը մտադրություն չունի ներխուժել հարևան պետություններ։ Միևնույն ժամանակ, Իրանի նախագահը մերժել է Վաշինգտոնի կապիտուլյացիայի պահանջը։
Հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Իրանը շարունակում է հարձակումներ իրականացնել տարածաշրջանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարվածների։