ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու որոշումը կլինի «միասնական» և կկայացվի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ։
The Times of Israel-ի հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ Նեթանյահուն իր ազդեցությունը կունենա հակամարտության կարգավորման մեջ:
«Մենք կապի մեջ ենք եղել։ Ես որոշում կկայացնեմ ճիշտ ժամանակին, բայց ամեն ինչ հաշվի կառնվի», - ասել է Թրամփը։
Այսօր Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի 10-րդ օրն է:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախօրեին հայտարարել էր՝ մերժում են հրադադարի հնարավորությունը՝ շեշտելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։