Մատչելիության հղումներ

11 երկիր Կիևին է դիմել՝ խնդրելով օգնել պաշտպանվել Իրանի անօդաչուներից. Զելենսկի

Հակադրոնային զինտեխնիկա Ուկրաինայում, արխիվ
Հակադրոնային զինտեխնիկա Ուկրաինայում, արխիվ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել է, որ Իրանի անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու հարցով 11 երկրներ դիմել են Կիևին օգնության համար։

«Կան հստակ հետաքրքրություններ Ուկրաինայի փորձի նկատմամբ, որը վերաբերում է կյանքի պաշտպանությանը, համապատասխան անօդաչու կասեցնող սարքերին, էլեկտրոնային պատերազմների համակարգերին և ուսուցմանը», - ասել է Ուկրաինայի նախագահը՝ չնշելով, սակայն, թե որոնք են այդ երկրները։

Զելենսկին առաջարկել է փոխանակել Կիևի անօդաչու կասեցնող սարքերը հակաօդային պաշտպանության թանկարժեք հրթիռների հետ, որոնց պակասն ունի Ուկրաինան։

Ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար Կիևն օգտագործում է ժամանակակից անօդաչու կասեցնող սարքեր, էլեկտրոնային ազդանշաններին խանգարող գործիքներ, հակաօդային հրացաններ, մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

XS
SM
MD
LG