Մատչելիության հղումներ

«Ամերիկյան հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան Իրանինը». Հեգսեթ

Միացյալ Նահանգները դեռևս չի դիմել լուրջ գործողությունների՝ Իրանի դեմ ռազմական արշավում իր նպատակներին հասնելու համար, CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Սա դեռ միայն սկիզբն է։ Մենք անգամ ամբողջովին չենք սկսել արշավը, որն ավելի տեսանելի ցույց կտա՝ ինչպես ենք իրականացնելու մեր նպատակները», - ասել է Հեգսեթը՝ հավելելով՝ «այժմ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի»։

Պենտագոնի ղեկավարի պնդմամբ՝ ամերիկյան հնարավորությունները «շատ ավելի մեծ են, քան Իրանինը»։

Ներկայումս, ըստ Հեգսեթի պնդումների, ԱՄՆ զինված ուժերը կարող են հզոր հարվածներ հասցնել ռազմական թիրախներին՝ օգտագործելով սովորական սպառազինություն՝ 500, 1000 և 2000 ֆունտանոց ավիառումբեր։

Պատասխանելով հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը մտադի՞ր է դուրս բերել բարձր հարստացված ուրանը Իրանի այն պահեստներից, որոնք թաղվել էին անցած տարվա հունիսին իրականացված ռազմական գործողության ընթացքում, Պենտագոնի ղեկավարը նշել է, որ «դա անելու շատ տարբեր եղանակներ կան»՝ չհայտնելով, սակայն, կոնկրետ ինչ տարբերակներ են դիտարկվում։

«Մենք կհոգանք, որ Իրանի միջուկային հավակնությունները երբեք չիրականանան։ Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է հաջողության հասնելու համար»,- հայտարարել է Հեգսեթը։


XS
SM
MD
LG