Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների երկու հանդիպում կանցկացվի


Ուկրաինա - Կիևին ռուսների օդային հարվածին հաջորդած հրդեհը, 5-ը հունվարի, 2026թ.
Ուկրաինա - Կիևին ռուսների օդային հարվածին հաջորդած հրդեհը, 5-ը հունվարի, 2026թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այս շաբաթ երկու հանդիպումներ են կայանալու եվրոպական դաշնակիցների հետ՝ իր երկրի դեմ Ռուսաստանի պատերազմի «վերջն արագացնելու» հույսով:

Մինչ այդ հանդիպումները, այսօր վաղ առավոտյան Կիևին ռուսների հասցրած օդային հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդել է, որ հարվածին հաջորդել է հրդեհը մայրաքաղաքի Օբոլոնսկի թաղամասի բուժհաստատությունում: Հրդեհի մարումից հետո շենքում դիակ է հայտնաբերվել:

Այսօր ավելի ուշ Ուկրաինայում անցկացվելու է եվրոպական երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի գլխավոր շտաբների պետերի հանդիպումը:

Վաղը Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Փարիզում հյուրընկալելու է եվրոպացի առաջնորդներին: Այդ հանդիպմանը, ըստ Մակրոնի, Կիևի աջակիցները Ուկրաինայի անվտանգության հարցով «կոնկրետ» պարտավորություններ են ստանձնելու:

«Եվրոպայում հանդիպումներ են կայանալու, որոնք պետք է դառնան ևս մեկ ներդրում մեր պաշտպանությունում և արագացնեն պատերազմի վերջը», - հայտարարել է Զելենսկին՝ շարունակելով. - «Ուկրաինան պետք է պատրաստ լինի երկու ուղիներին՝ դիվանագիտությանը, որին մենք հետամուտ ենք, և ակտիվ պաշտպանությանը, եթե Ռուսաստանի վրա մեր գործընկերների ճնշումներն անբավարար լինեն»:

«Ուկրաինան խաղաղություն է ուզում: Բայց Ուկրաինան չի զիջի իր ուժը ոչ ոքի», - պնդել է երկրի նախագահը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG