Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ


Ռուսական հարվածի հետևանքները Ուկրաինայի Վոլինի մարզում, հունվարի 1, 2026թ.
Ռուսական հարվածի հետևանքները Ուկրաինայի Վոլինի մարզում, հունվարի 1, 2026թ.

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամանորյա տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ:

Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Խերսոնի ռուսական կողմից գրավված հատվածում գտնվող հյուրանոցին, որի հետևանքով, ըստ հաղորդման, 24 մարդ է զոհվել: Կիևը հայտարարում է, որ ևս մեկ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել իր էներգամատակարարման վրա:

«Նոր տարում Ռուսաստանը միտումնավոր պատերազմ է սանձազերծում։ Գիշերը Ուկրաինայի տարածքով արձակվել է ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարք»,- Տելեգրամում գրել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ թիրախ են դարձել Ուկրաինայի յոթ շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ երկաթուղային օբյեկտները հարձակման են ենթարկվել երեք մարզերում:

Ուկրաինական զինված ուժերի պնդմամբ՝ իրենք հարվածներ են հասցրել բացառապես ռազմական և էներգետիկ օբյեկտներին:

Զելենսկին ասել է, որ տոնական օրերին Ռուսաստանի հարձակումները ցույց են տալիս, որ Ուկրաինան չի կարող իրեն թույլ տալ հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման ձգձգումներ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, շեշտել է, որ ուկրաինական կողմի հարվածները ուղղված են եղել «ուշադրությունը ճակատում ուկրաինացի զինվորականների անհաջողություններից շեղելուն»:

Շուտով լրանում է Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման 4-րդ տարին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG