Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ Խարկովում, բազմահարկ շենքի ուղղությամբ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով տուժել է առնվազն 15 մարդ, հայտնել է տեղի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը:
Նա նշել է, որ ռուսական բանակը երկու հարված է հասցրել բալիստիկ զենքով:
«Տեղեկություններ կան, որ մարդիկ դեռ փլատակների տակ են ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են», - հավելել Է Սինեգուբովը։